News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սանտա Անեում ՀԴԲ աշխատակիցները կալանավորել են հինգ մարդու, որոնց կասկածում են անձնական տեղեկություններ գողանալու, խաբեության, նաեւ փողեր լվանալու մեջ: Կասկածյալները Հայաստանի, Վրաստանի ու Չեխիայի քաղաքացիներ են

Լոս Անջելեսի դաշնային դատախազի տվյալներով, կալանավորված են 34-ամյա Էդուարդ Աստվածատրյանը Գլենդելից, 24-ամյա Հռիփսիմե Ավագյանը Բերբանկից, 46-ամյա Արմեն Մկրտչյանը Գլենդելից, 54-ամյա Սարգիս Թաբաջյանը Արեւմտյան Հոլիվուդից, 31-ամյա Արտաշ Ստեփանյանը Գլենդելից:

Ըստ աղբյուրի՝ Գլենդելի բնակիչ Էդուարդ Աստվածատրյանը բացել է առնվազն 17 բանկային հաշիվ, որպեսզի իր հանցակիցների հետ միասին դրանց վրա փոխանցի անազնիվ ճանապարհով վաստակած գումարները:

Ոստիկանությունը նաեւ որոնում է 43-ամյա Մխիթար Մկրտչյանին Սիլմարից, 45-ամյա Կարեն Պողոսյանին Սան Վելլիից, 23-ամյա Կոսնտանտին Գալստյանին Սիլմարից, Ջեյն Դոուին ու Ջոն Դոուին, որոնցից յուրաքանչյուրը, ըստ դատախազի, զբաղվել է հարկային ու բանկային խաբեությամբ:

Իրավապահ մարմինների ներկայացուցիչները նշում են, որ ձերբակալվածների գործողությունները IRS–ին 14 մլն դոլարի վնաս են հասցրել:

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ