News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ փորձագետ, իրավաբան Կարեն Վարդանյանի սպանության մեջ մեղադրվող 43-ամյա Արթուր Միհրանյանը տեղափոխվել է «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկա: Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց մեղադրյալի պաշտպան Մարինե Ֆարմանյանը:

«Վարույթ իրականացնող մարմինը միջնորդել է դատահոգեբանական փորձաքննություն անցկացնել ստացիոնար ռեժիմով, միջնորդությունը բավարարվել է, իմ պաշտպանյալն այժմ «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկայում է: Բուժման կուրսը 24 օր է, գուցեեւ ավելի շուտ դուրս գրվի»,-ասաց պաշտպանը:

Այն հարցին, թե Արթուր Միհրանյանի մոտ նկատելի՞ են ընդգծված հոգեկան շեղումներ,Մարինե Պարմանյանը պատասխանեց, որ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում մեղադրյալները պարտադիր կերպով փորձաքննության են ենթարկվում:

 «Փորձաքննությունից հետո պարզ կլինի՝ նա արարքը կատարելիս ինչ հոգեվիճակում է եղել, կորոշվի նրա մեղսունակության հարցը: Սա ընդունված պրակտիկա է»,-ասաց պաշտպանը:

Նշենք, որ Կարեն Վարդանյանը մարտի 17-ին Արաբական Միացյալ Էմիրություններ մեկշաբաթյա գործուղում մեկնելու նպատակով դուրս էր եկել տնից եւ չէր վերադարձել: Ապրիլի 1-ին պարզվել է, որ մարտի 17-ին Սեւանում բութ գործիքներով Կարեն Վարդանյանին բազմաթիվ հարվածներ են հասցրել եւ սպանել 43ամյա Արթուր Միհրանյանը եւ սպանվածի 23-ամյա հարեւան Գեւորգ Զոհրաբյանը, որից հետո Կարեն Վարդանյանի դին թաքցրել են Գեւորգ Զոհրաբյանին պատկանող, Երեւանի Սիսակյան փողոցի 22 շենքի հարակից ավտոտնակում: Արթուր Միհրանյանը եւ Գեւորգ Զոհրաբյանը ձերբակալված են: Քննությունը շարունակվում է:

Կարեն Վարդանյանի ընկերները պնդում են՝ նրան սպանել է հարեւանը, որը յուրացրել էր Երեւանի Լենինգրադյան փողոցում գտնվող նրա բնակարանը։ Նրանց խոսքով՝ սպանությունը կատարվել է խարդախությունը կոծկելու նպատակով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Ամենաշատ