News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Օսմանյան կայսրության ժառանգորդ հանդիսացող Թուրքիան, Ցեղասպանության գլխավոր պատասխանատուն է եւ միջազգայնորեն պիտի ենթարկվի պատասխանատվության: Այս մասին կոչ է տարածել Եվրոպայի Հայերի Համագումարի գրասենյակը՝ ուղղված «ՄԱԿ-ի եւ Եվրոմիության համապատասխան մարմիններին, մարդու իրավունքների եւ միջազգային բոլոր կառույցներին,  միջազգային հանրությանը:

Կոչում, մասնավորապես, ասվում է.

«Միջազգային հանրության համար մեծագույն հանցանքը եւ կարեւորագույն խնդիրը համարվել ու համարվում է մարդկությանդեմ կատարված ոճրագործությունները, որոնք դրսեւորվում են ցեղասպանությունների տեսքով:

Աշխարհում կան չլուծված բազմաթիվ մեծ ու փոքր խնդիրներ, դեռեւս չլուծված այդ խնդիրներից է քսաներորդ դարի առաջինցեղասպանությունը, որը 1915 -1923 թվականներին Օսմանյան թուրքերի կողմից կատարվեց հայության դեմ եւ որին զոհ գնացավելի քան 1,5 միլիոն հայ, հարյուր հազարավորներ տեղահանվեցին դեպի Սիրիայի անապատները, նույնքան էլ բռնիդավանափոխ եղան եւ ստիպված ընդունեցին իսլամ:

Հայության դեմ ցեղասպանություն կատարած երիտասարդ թուրքերը եւ նրանց այսօրվա ժառանգները Թուրքիայում ոչ միայն հերքում են ցեղասպանությունը, այլև սպառնում են գաղտնի ու բացահայտ միջոցներով կրկնել իրենց նախորդների անմարդկային ոճրագործությունները:

Անցյալի եւ ներկայի թուրքական բոլոր իշխանությունները Թուրքիայի վարչական տարածքում սպանել, կալանավորել և հալածել են, հայ, քուրդ և թուրք, բազմաթիվ ազատատենչ մարդկանց, ովքեր հանդգնել են խոսելու, իր հազարամյա բնօրրանում պետական մասշտաբով ծրագրված և իրականացված հայոց դեմ կատարված ցեղասպանության մասին:

Օսմանյան կայսրութան փլուզումից հետո բազմաթիվ ժողովուրդներ ու ազգեր վերականգնեցին իրենց հայրենիքը եւ ստեղծեցինիրենց ազգային պետությունները, իսկ հայերին՝ աշխարհի քաղաքակրթության մեջ բերած իրենց հսկայական ներդրումներինհակառակ բաժին ընկավ ջարդերը, կոտորածները եւ ցեղասպանությունը:

Թուրքիայի ներկայիս իշխանությունները այս բոլոր ճշմարտություններն ու պատմական իրողությունները անտեսելով վարում ենժխտողական քաղաքականություն՝ դրանով իսկ ապացուցելով որ նպատակները չեն փոխվել եւ որ ցեղասպանությունըշարունակվում է: Միջազգային հանրությունը եւ առաջադեմ մարդկությունը 2015թ.-ին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին աշխարհով մեկ միահամուռ դատապարտեց եւ արդարություն պահանջեց ցեղասպանության ժառանգորդների համար:

Սակայն, դրանով հանդերձ, Թուրքիան այսօր իր փոքր եղբոր՝ Ադրբեջանի հետ միասին որդեգրել են Հայաստանի եւ հայության գոյությունը վերջ տալու քաղաքականություն : Ապրիլի 1–ից 5-ը Լեռնային Ղարաբաղի խաղաղ ժողովրդի դեմ ադրբեջանական  սանձազերծված քառօրյա ագրեսիան եւ Թուրքիայի բացահայտ աջակցությունն ու պատերազմի դրդումը կասկած չեն ստեղծում, որ նրանք հարմար առիթի դեպքում բազմաթիվ երկրների բնիկ ժողովուրդների ոչնչացմամբ  իրագործելու են փանթուրքական ռասիստական դիվային ծրագիրը այնպես, ինչպես 1915 թվականին քաղաքակիրթ աշխարհի աչքերի առջեւ կատարեցին հայոց ցեղասպանությունը: Այսօր էլ, ցավոք, պիտի նշենք, որ քաղաքակիրթ աշխարհը լռում է եւ իր մեղսակից լռությամբ քաջալերում մարդասպաններին…

Թուրքիայի Ներկայիս իշխանությունները Էրդողանի գլխավորած բռնատիրական ռեժիմի ներքո, ցույց տալով իր իսկական ռասիստական եւ ծայրահեղական դեմքը, աշխարհին բացահայտ հայտարարեց, որ մտադիր է վերահաստատել օսմանական կայսրությունը, որը նշանակում է բոլոր էթնիկ ոչ թուրք ազգություններին եւ ժողովուրդներին՝ հատկապես հայերին եւ քուրդերին, կրկին ստրկացնել եւ իսպառ ոչնչացնել:

Հայաստանը՝ որպես մարդկության ամենահին բնօրրաններից մեկը, այսօր գտնվում է Թուրքիայի և Ադրբեջանի ցեղապաշտական գաղափարախոսության, պետական քաղաքականության ակցանի արանքում: Արցախահայության վտանգված գոյությունը, կրկին ցեղասպանության ենթարկվելու վտանգի բացառումը, նրանց կերտած հազարամյա քաղաքակրթության պաշտպանությունը, համամարդկային առաքելություն է:

Թուրքական իշխանությունները ի սկզբանե թուրքականությունից բացի չեն ճանաչել այլ ժողովուրդների ինքնությունն ու ապրելու իրավունքը: Դրա վառ ապացույցն է Սիրիայում եւ Իրաքում «Իսլամական Պետություն», «ալ-Նուսրա» և այլ ահաբեկչական խմբերին անթաքույց զորակցությունը, համակողմանի զինելը եւ աջակցություն ցուցաբերելը՝ ընդդեմ տարածաշրջանի ոչ թուրք ազգաբնակչության:

Ելնելով այն հանգամանքից, որ 101 տարի առաջ Հայոց դեմ կատարված ցեղասպանությունը տարբեր մեթոդներով եւ անուններով  դեռ շարունակվում է Սույն կոչով, Եվրոպայի Հայերի Համագումարը դիմում է Միավորված ազգերի կազմակերպության, Եվրոմիության համապատասխան մարմիններին, Մարդու իրավունքների խորհրդին եւ միջազգային բոլոր կառույցներին եւ հանրությանը՝ հորդորելով, չլռե՛լ, տե՛ր կանգնել իրենց առաքելության և կոչումին, ու ցեղասպանության վտանգին ենթակա ժողովրդների ինքնորոշման իրավունքը չոտնահարել քաղաքական այլևայլ նկատառումներով:

Մարդկության պատմության զարգացման զուգընթաց նաեւ զարգացել եւ առավել առարկայական եւ անհրաժեշտ են դարձել միջազգային օրենքների ու չափանիշների գիտակցությունը, ամրագրումը եւ կիրառումը: Աշխարհի զարգացած եւ հզոր տերությունները այսօր հաճախ եւ գրեթե ամեն օր են շեշտում միջազգային օրենքների անհապաղ կիրառման ու համամարդկային արժեքներին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը: Նշված արժեքները ներկա դարում այնքան համընդանուր, համամարդկային եւ համաշխարհային բնույթ եւ ընդունելություն են ստացել որ այս անժխտելի արժեքների եւ նպատակների իրագործման համար կամ նույն պատրվագով նույնիսկ հնարավոր է դառնում, որ միջազգային ուժային կենտրոններում երկրների եւ վարչակարգերի դեմ պատերազմի որոշումներ կայացվեն, ռեժիմներ տապալվեն… եւ նոր երկրներ կյանքի կոչվեն:

Որն է միջազգային կենտրոնների եւ հասարակության պարտականությունը.

Հայոց ցեղասպանությունը կատարվեց քաղաքակիրթ աշխարհի այսինքն Եվրոպայի աչքերի առջեւ, ցավոք նրանց թույլտվությամբ եւ մեղսակցությամբ:

Միջազգային հանրությունը եւ հաստատությունները հարկ է որ հավատարիմ մնան իրենց իսկ հռչակած արժեքներին ու հավատամքին: Հայոց ցեղասպանությունը ունի միայն ու միայն միջազգային լուծում հիմնված անցյալի եւ գործող միջազգային օրենքների վրա:

Եվրոպայի Հայերի Համագումարը որպես եվրոպական ընտանիքում գործող հայկական համաեվրոպական կազմակերպություն հայոց Ցեղասպանության 101-ամյակի առիթով հետամուտ է միջազգային հանրության ուշադրությունը սեւեռելու հայոց ցեղասպանության  դատապարտման եւ հայության ոտնահարված նյութական, մշակութային եւ կորցրած հայրենիքի վերականգման պահանջին:

Վստահ ենք, որ աշխարհի բոլոր երկրներում կան միլիոնավոր մարդիկ, ովքեր արդարության եւ մարդու իրավունքների համար պայքարելու են մինչեւ վերջնական հաղթանակ: Միջազգային հանրությունից պահանջում ենք որ լսեն միլիոնավոր մարդկանց այդ արդարության կանչը:

Ականատես ենք, թե ինչպես Թուրքիայում եւս օր ըստ օրե աճում ու զարգանում են դեմոկրատ եւ ազատասեր ուժերը, ովքեր ցանկանում են սրբագրել իրենց անցյալի պատմությունը, վերացնել անցյալում առաջացրած վերքերը եւ հաշտ ու խաղաղ ապրել բոլորի հետ:

Մեր ակնկալիքն է, որ 101 երկար տարիներից հետո հայ ժողովրդի անսպառ ջանքերի եւ առաջադեմ մարդկության անմիջական աջակցության շնորհիվ՝ վերջապես միջազգային օրենքի եւ իրավունքի կիրառումը կդառնա իրականություն, կվերանան ցեղասպանության առաջացրած բոլոր հետեւանքները եւ հայ ժողովուրդը կստանա արդարացի համապատասխան փոխհատուցում:

Այսպիսով կվերականգնվի 101 երկար տարիների սպասված արդարությունը:

Դա կլինի մարդկության համար մեծագույն հաղթանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքական դատարանը «Հայոց ցեղասպանություն» արտահայատությունը խոսքի ազատության մեջ է դիտարկել
Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախկին նախագահի եւ անդամների կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության տարելիցի նվիրված հիշատակի միջոցառմանը...
Կիպրոսի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Այնուհետև նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ...
Եթե Թուրքիան դեռ չի բացել արխիվները, ապա ինչպե՞ս են դրանք հասանելի դարձել հայտարարություն անողին. Գևորգ Դանիելյան
Քարոզչամեքենան իբր այնքան մեծ հաջողություններ է գրանցել, որ որոշել են, թե իբր…
Թուրքիան պետք է հայերից ներողություն խնդրեր 1915–ի համար. Թուրքիայի նախկին փոխվարչապետ
Իմ պաշտոնավարման օրոք Թուրքիան առաջին երկրներից է, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը...
Նիկոլաոս Դենդիասը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Մարտի 4-ին Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս...
Բրիտանացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերը ծաղկեպսակ են դրել ու ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության…
Ամենաշատ