News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ադրբեջանցի քարոզիչները չեն խորշում ո՛չ ստից, ո՛չ էլ փաստերը կեղծելուց: Երկար ժամանակ է՝ ադրբեջանցիների հակահայ քարոզչության սիրված մեթոդներից է հանցագործների օգտագործումը: Ընդ որում՝ Հայաստանից փախած, արդարադատությունից թաքնվողներին:

Այս հարցում առաջինը, ինչպես հայտնի է, Եղիշե Գեւորգյանն է: Համառոտ հիշեցնենք այս ընտանիքի պատմությունը: 2010 թվականի հունվարի 10-ին Գեւորգյանների ընտանիքը՝ 52-ամյա Եղիշեն, կինը՝ Ռուզաննան եւ նրանց երեք երեխաները «ԵրԱԶ» ավտոմեքենայով հատեցին հայ-ադրբեջանական սահմանը եւ հայտնվել Նախիջեւանի ինքնավար հանրապետության տարածքում: Եղիշե Գեւորգյանը 8 անգամ դատապարտված է եղել, եւ ապօրինաբար սահմանը հատելու պահին կասկածվում էր (առանց կասկածյալի կարգավիճակի) ծանր հանցագործությանը մասնակցության մեջ:

Ակնհայտ շարժառիթը՝ քրեական հետապնդումից թաքնվելը, Գեւորգյանին չխանգարեցին հայտարարել իր գործողությունների քաղաքական դրդապատճառի մասին: Հայտնվելով Բաքվում՝ Գեւորգյանը սկսեց պահանջել, որ իրեն երրորդ երկրի հանձնեն՝ որպես իր փախուստի պատճառ նշելով քաղաքական պատճառները: Երրորդ երկրին Գեւորգյաններին չհանձնեցին, արդյունքում 2014 թվականի դեկտեմբերի 12-ին նրանց փոխանցեցին Հայաստանին, որտեղ անմիջապես սկսեցին հայտարարել, որ հարեւան երկրում ճնշումների են ենթարկվել եւ ոտնահարվել են իրենց իրավունքները:

Վերադառնալուց հետո ամուսիններին ապօրինաբար սահմանը հատելու մեղադրանք առաջադրվեց: Եղիշե Գեւորգյանը դատապարտվեց 5 տարի ժամկետով ազատազրկման, կինը՝ Ռուզաննա Գեւորգյանը, 3 տարի ժամկետով ազատազրկման: Երկուսն էլ պայմանականորեն ազատ արձակվեցին՝ մեկ տարի փորձնական ժամկետով: Եղիշե Գեւորգյանի նախկին քրեական հանցանքների մասին իրավապահները դեռեւս չեն հիշատակում:

Երկրորդը դարձավ Վահան Մարտիրոսյանը: Իր նախորդի օրինակից ոգեշնչված՝ նորաթուխ, բայց շատ արագ նախկին դարձած քաղաքական գործիչը՝ «Ներազգային ազատագրական շարժման» առաջնորդը, 2015 թվականի սեպտեմբերի 17-ին կնոջն ու երեխային առնելով՝ Ադրբեջան մեկնեց: Բաքու հասնելով՝ նա քաղաքական ապաստան խնդրեց եւ, ինչպես եւ սպասվում էր, սկսեց մեղադրանքներ հնչեցնել սեփական հայրենիքի հասցեին:

Բաքվում նրա հայտնվելուց հետո հայտնի դարձավ, որ նա մեղադրյալի կարգավիճակ ուներ խոշոր չափի գումար հափշտակելու մասին քրեական գործով, իսկ սեպտեմբերի 9-ից նույնիսկ հետախուզման մեջ էր:

Բավարար քանակությամբ հարցազրույցներ տալով՝ Վահան Մարտիրոսյանը երկար ժամանակով դեպի «ստվեր» քաշվեց: Իսկ ահա օրերս հայտնի դարձավ, որ այս մանր հանցագործին, ամեն դեպքում, հանձնել են երրորդ երկրի: Դա պարզ դարձավ միանգամայն պատահաբար: Իրավապաշտպան Նովելլա Ջաֆարօղլուն նշեց, որ «Վահան Մարտիրոսյանն ընտանիքի հետ երրորդ երկրի է հանձնվել», իսկ թե որ երկրի, բնականաբար, չհաղորդվեց:

Հեռանալով Բաքվից՝ Վահան Մարտիրոսյանը «հրաժեշտի ողջույն է» թողել տեսանյութի տեսքով, որը հրապարակել է haqqin.az-ը: Բարձրագոչ հիմարությունները վերապատմելու կարիք չկա, առավել եւս՝ չի բացառվում, որ Մարտիրոսյանի «հեղինակային իրավունքները» սահմանափակվում են համապատասխան ծառայությունների կազմած տեքստի տակ ստորագրությամբ:

Իհարկե՝ յուրաքաչյուրի սեփական գործն է, թե ինչպես պետք է քարոզչություն իրականացնել: Ավելի լավ տարբերակ չունենալու պարագայում հանցագործն էլ վատ տարբերակ էլ: Առավել եւս, որ դա լավագույնս ցուցադրում է այդպիսի քարոզչության ամբողջ կեղծիքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ