News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կիրակի օրը Սոթքի ոսկու հանքից գողացված հանքանյութի շուրջ չղջիկների հերթական միջադեպն է արձանագրվել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում։ Այնտեղ կրկին բանդաները դուրս են եկել մեկմեկու դեմ, եւ էլի բանը հասել Է կրակոցներին։ Իհարկե, իրավապահների տարածած պաշտոնական հաղորդագրություններից տպավորություն է ստեղծվում, թե նախօրեին տեղի ունեցածը, որի արդյունքում Վահե Մանուկյանը հրազենային վնասվածքով հիվանդանոց էր տեղափոխվել, սովորական կենցաղային վիճաբանություն է։ Սակայն իրականում Վարդենիսում արդեն մի քանի տարի է՝ տարբեր բանդաներ պայքարում են ոսկու հանքանյութի վերահսկման համար։

Ընդամենը երկու տարի առաջ՝ 2014 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած մեկ այլ միջադեպ ավարտվել էր 33-ամյա Արման Մանուկյանի սպանությամբ։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Վարդենիսում իրավապահ համակարգ որպես այդպիսին չի գործում։ Լավագույն դեպքում իրավապահներն ընդամենը արձանագրողի դերում են։ Իսկ ՀՀ քննչական կոմիտեն՝ Աղվան Հովսեփյանի գլխավորությամբ, 2014-ի դեպքը քննեց բացառապես սպանության դրվագով՝ չնկատելու տալով դրա իրական դրդապատճառները։ Արդյունքում՝ եղավ հաջորդ կրակոցը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
36 կգ ոսկյա ձուլակտորների հափշտակության գործով հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ,  5-ը կալանավորվել է
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Ա․Ս․–ին մեղադրանք է ներկայացվել՝...
Կոտայքում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել. կա 1 զոհ, 1 վիրավոր
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը...
Տղամարդը դատի է տվել 50 կանանց, որոնց հետ ծանոթացել է Tinder-ում
Նա որոշել է դատի տալ կանանց, երբ իմացել է սոցիալական ցանցերի խմբի մասին, որտեղ կանայք ներկայացրել են...
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստերը շնորհված «փոխգնդապետի» կոչումն անվավեր է ճանաչվել
ՀՀ գլխավոր դատախազի գրության և դատարանի որոշման հիման վրա՝ Ներքին գործերի նախարարն անվավեր է ճանաչել 2018 թվականի հրամանը...
Արմավիրի Շահումյան գյուղի աղբավայրում հայտնաբերվել է 31 հատ հակատանկային ական. Ժամանել են սակրավորներ
Այսօր՝ ապրիլի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը...
Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել
Ավարտվել է Լոռու մարզի Ագարակ բնակավայրում 24-ամյա երիտասարդի կողմից…
Ամենաշատ