News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

2016-ի առաջին եռամսյակում Չինաստանն աշխարհում առաջին տեղն է զբաղեցրել  DDoS-հարձակումների թվով, նրա մասնաբաժինը կազմել է 55,4 տոկոս, հայտնում է  «Կասպերսկու Լաբորատորիան»:

Երկրորդ տեղը զբաղեցրել է Հարավային Կորեան  20,4 տոկոս մասնաբաժնով, իսկ երրորդ հորիզոնականը բաժին է հասել ԱՄՆ-ին` 9 տոկոս DDoS-հարձակումներով: Չորրորդ տեղը զբաղեցրած Ուկրաինայի տարբեր ռեսուրսների վրա հարձակումների թիվը 0,3-ից աճել է մինչեւ 2 տոկոս: Ռուսաստանը հայտնվել է հինգերորդ տեղում, հարձակումների մասնաբաժինը 2,1 տոկոսից կրճատվել է մինչեւ 1,9 տոկոս:

Կիբերհարձակումների են ենթարկվել աշխարհի 74 երկրի ռեսուրսներ, սակայն ինչպես անցյալ տարվա վերջին, մեծ մասը (գրանցված գրոհների 93,6 տոկոսը) բաժին է հասել տասը երկրի: 

«Կասպերսկու լաբորատորիայի» փորձագետները նաեւ պարզել են, որ 2016 թվականին  DDoS-գրոհների թիվը նվազել է, միաժամանակ աճում է դրանց հաճախությունը եւ բարդությունը: «Պարզ» գրոհները, որոնք ուղղված են կապուղիների խցանմանը, սկսել են չորս անգամ ավելի հազվադեպ տեղի ունենալ, բայց ավելացել է նրանց առավելագույն հզորությունը, որպեսզի ավելի հեշտորեն հաղթահարվի կիբերհանցագործություններից պաշտպանող պրովայդերների եւ ծրագրերի պաշտպանությունը:   

Չարամիտները սկսել են ազդեցության համար ավելի բարդ թիրախներ ընտրել, օրինակ` տարբեր հավելվածներ: Այսպես,  WordPress-ի կողմից կառավարվող կայքերի աշխատանքը խափանելու համար ցանցահենները Pingback տեխնոլոգիան են օգտագործում, որը ռեսուրսը ծանրաբեռնում է հսկայական թվով հարցումներով` այնպիսի կոնտենտներին հղումների պատճառով, որոնք հարցումներ են ուղարկում բնօրինակ կայքին:  

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում (ֆոտո)
Հիմնական թեման ապակենտրոնացված հավելվածներն էին (dApps), կրիպտոարժույթները, բլոկչեյն էկոհամակարգն ու դրա հիմքերը..
Թրամփի սոցցանցի գինը աճուրդի առաջին իսկ օրը հասել է 9 մլրդ դոլարի
Սա Թրամփի կողմնակիցների խանդավառության նշան է...
Գիտնականներբ արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը
արհեստական ​​ բանականությունը կարող է օգնել բացահայտելու մարդու՝ բույրի ընկալման հետ կապված բարդ հարաբերությունները․․․
Bloomberg. Starlink տերմինալները անօրինական կերպով վաճառվում են սև շուկայում
Դրանց մաքսանենգության ձևը, ինչպես նաև Starlink-ի ակնհայտ առկայությունը սև շուկայում ցույց են տալիս, որ...
ITHome. Չինաստանում փորձարկել են 10G արագությամբ ամենաարագ շարժական ինտերնետը
Օգտվելով նման ինտերնետից, կարելի է 8K լուծաչափով, 90 ԳԲ ծավալով երկու ժամանոց ֆիլմը  ներբեռնել ընդամենը 72 վայրկյանում
Իսպանիայի Գերագույն դատարանը դադարեցրել է Telegram-ի գործունեությունը երկրում
Telegram-ը չորրորդ ամենահայտնի մեսենջերն է Իսպանիայում
Ամենաշատ