News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ապրիլյան պատերազմի եւ դրան հաջորդող օրերին ԵԱՀԿ բազմաթիվ պետություններ հանդես են եկել հայտարարություններով՝ գրավոր ու բանավոր, որ Ադրբեջանի կողմից 1994 թվականի զինադադարի մասին պայմանագրի խզմանն ուղղված քայլերն անընդունելի են: Այս մասին այսօր՝ ապրիլի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխոխոսնակ Հերմինե Նաղդալյանը:

Նրա խոսքով, միջազգային հանրությունն այսօր տեսնում է հնարավորություն՝ վերադառնալու բանակցություններին՝ զենքի չօգտագործմամբ, սահմանին հետաքննական մեխանիզմի ներդրմամբ: «Միջազգային հանրությունը այսօր տեսնում է Մինսկի խմբի բանակցային գործընթացին վերադարձ եւ այդ գործողությունների կատարում, այսինքն` զենքի չօգտագործման պարտավորություններ է սահմանում, միջադեպերի հետաքննման մեխանիզմներ եւ այլն»,-ասաց Նաղդալյանը:

Նրա կարծիքով այսօր Ադրբեջանը իր դեմքը պահելու խնդիր ունի եւ որոշ գործողություններ լինելու են նաեւ այդ լույսի ներքո: «Շատ կարեւոր է, որ լինի միջազգային հանրության միահամուռ եւ հետեւողական մոտեցումները, Մինսկի խմբի միահամուռ վերաբերմունքը այս գործողություններին»,-ընդգծեց ԱԺ փոխնախագահը՝ հավելելով, որ Ադրբեջանը դիմել է ՄԱԿ՝ 1994 թվականի հրադադարի մասին պայմանագիրը չեղարկելու համար, որովհետև հասկանում է, որ խնդրի կարգավորման շուրջ ստեղծված դրությունն իր օգտին չէ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ