News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ապրիլի 26-ին Մանչեսթերում տեղի կունենա «Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ» խաղը: Անգլիական թիմի համար սա արդեն պատմություն է՝ առաջին անգամ են նրանք դուրս գալիս կիսաեզրափակիչ: «Ռեալը» վերջին տարիներին այս փուլում մշտական իր տեղն ունի: Այս զույգի ֆավորիտը «Ռեալն» է, սակայն իսպանական թիմի խաղին հետեւողները գիտեն, որ արքայական ակումբը դրսի խաղերում վերջերս այդքան էլ չի փայլում:

ՉԼ-ի նախորդ փուլում մադրիդցիները դրսում պարտվեցին «Վոլսբուրգին», Լա լիգայի վերջին տուրում մեծ դժվարությամբ հաղթեցին «Ռայո Վալեկանոյին»:» Բարսելոնայի» սայթաքումներից հետո «Ռեալը» պայքարելու հնարավորություն ստացավ նաեւ Լա լիգայում, որտեղ մեկ միավոր է զիջում կատալոնցիներին: Իր հերթին «Սիթին» պայքարում է Պրեմիեր լիգայի քառյակում հայտնվելու համար: Սակայն Մանուել  Պելեգրինին չի թաքցնում, որ առաջնային ՉԼ-ի եզրափակիչն է:

«Ռեալի» կազմում նախորդ խաղը բաց թողած Կրիշտիանու Ռոնալդուն, ով վնասվածք ուներ, վերականգնվել է: Հարցականի տակ էր Քարիմ Բենզեմայի մասնակցությունը, ով «Ռայո Վալեկանոյի» հետ խաղում վնասվածք էր ստացել, բայց ֆրանսիացին ապաքինվել է ու պատրաստ է:
«Սիթիի» կազմում չենք տեսնի Յայա Տուրեին: Սակայն ի ուրախություն թիմի երկրպապագուներին՝ վերադարձել է թիմի ավագը Վենսան Կոմպանին:

Խաղից առաջ «Ռեալի» մարզիչ Զինեդին Զիդանն ասաց, որ թիմերի հնարավորությունները հավասար են: «Սիթին» սիրում է ազատ գոտիներ, բայց «Ռեալը» կփորձի դրանք չստեղծել:

Իր հերթին Պելեգրինին ասաց, որ չեն խաղալու պաշտպանությունից: Ըստ նրա եզրափակիչ դուրս գալ ձգտող թիմը իրավունք չունի խաղալ պաշտպանությունից:
«Ռեալ»ի հարձակողական եռյակի ծրագրերը կփորձի խափանել Սերխիո Ագուերոն, ով վերջին յոթ խաղում յոթ գոլ է խփել: Իսկ «Ռեալի» պաշտպանությունը գիտենք` չի փայլում:

Չնայած նրա, որ «Ռեալը» դրսում այդքան էլ լավ հանդես չի գալիս, իսկ «Սիթին» վերջին շրջանում տան խաղերը բավական լավ է անցկացնում, իսկ ՉԼ-ի փյել-օֆ փուլում գոլ բաց չի թողել, այս խաղում ինձ թվում է արքայական ակումբը կհաղթի մեկ գնդակի առավելությամբ: Կգրանցվի 1:2 հաշիվ: Հաշվի առնելով թիմերի խաղաոճը եւ հարձակողական ներուժը կարծում եմ, որ կգործի Տոտալ Շ տարբերակը՝ թիմերը 2,5 պակաս գոլ չեն խփի:

Վերա Մարտիրոսյան

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ