News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մեր երկիրն այսօր պատերազմի մեջ է, եւ պետությունը պարտավոր չէ պարբերաբար վճարել առանձին գաստրոլյորների փոխարեն: Այս մասին ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու է դեմ քվեարկել (ՀՀԿ-ից միակ պատգամավորը) Միկա Բաղդասարովին պատկանող «Հրազդան ցեմենտ» գործարանի 500 մլն դրամի պարտքը ներելու մասին առաջարկվող օրենքի նախագծին:

«Կարծում եմ՝ ոչ թե պետությունը պետք է զիջի, այլ մեր հասարակությունը պետք է որոշի՝ ինչպես վարվել նման դեպքերում, նման անձանց հետ: Իսկ դրա համար այդ մարդիկ պարտավոր են գալ ու հաշիվ տալ, վճարել իրենց արածների համար: Եվ վերջապես՝ բավական է, մենք պիտի կարողանանք դասեր քաղել ապրիլյան իրադարձություններից: Խելքի է պետք գալ, հակառակ դեպքում հաստատ խելքի եկողներ կլինեն: Բավական է այլոց երեխաների արյան հաշվին, մեր քաղաքացիների հաշվին կառուցել սեփական երջանկությունը: Հարկավոր է ուղղակի կանգ առնել»,-ասել է նա:

Հարցին, թե իսկ ինչո՞ւ չէիք խոսում այս հարցերի շուրջ, Կարեն Կարապետյանն արձագանքել է. «Երբ խոսում ես, երբեմն թիմին ես վնասում, իսկ թիմին վնասել երբեք չեմ ցանկացել: Հաճախ շատ ավելի արդյունավետ է ուղղակի օգնել, հուշել: Իսկ բարձրաձայնել այն դեպքերում, երբ արդյունքը նկատելի չէ: Կարծում եմ՝ սա նախադեպ կլինի, որպեսզի վերջապես զսպվեն ոմանց անհագ ախորժակները»:

Նշենք, որ ընդդիմադիր պատգամավորները, նաեւ որոշ գործարարներ բոյկոտեցին օրինագծի քվեարկությունը, ընդդիմադիրները: ՀՀԿ-ին դեմ է քվեարկել միայն Կարեն Կարապետյանն էր:

Տպել
Ամենաշատ