News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի հարձակումը Արցախի Հանրապետության դեմ օրակարգային դարձրեց Հայկական զինված ուժերի սպառազինության արդիականացման հարցը: Այս մասին այսօր՝ ապրիլի 26-ին, ԱԺ-ում հայտարարությունենրի ժամին իր ելույթում նշել է Զարուհի Փոստանջյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ադրբեջանի հարձակումը Արցախի Հանրապետության դեմ օրակարգային դարձրեց Հայկական զինված ուժերի սպառազինության արդիականացման հարցը, որը ռազմատեխնիկական բաղադրիչի ոչ բավարար լինելու հետեւանք է: Այս պահին ժամանակավրեպ համարելով անդրադառնալը 80-ականների զենքով 2016 թվականին կռվելու բացահայտված իրողության հիմնավոր քննադատությունը` կարեւոր նշանակություն է ստանում ներկա պատերազմական իրադրության պայմաններում Հայկական զինված ուժերի սպառազինության արդիականացումը:

Երբ այս օրերի ընթացքում կոչ էր արվում միասնության, «անպարտելի համախմբման» եւ այլն, դրանք հիմնական կյանքի կոչողը եղավ հանրությունը` իր ինքնակազմակերպվածության եւ գործնական հայրենասիրության շնորհիվ: Հերթը իշխանությանն է, որն այս պատերազմական օրերին առնվազն պարտավոր է  միջոցներ տրամադրել` հնարավորինս արդիականացնելու բանակի սպառազինությունը եւ իրական տեսանելի աջակցություն ցուցաբերել մեր զոհված եւ վիրավոր բոլոր զինծառայողների եւ կամավորների ընտանիքներին:

Այո՛, հայ հասարակությունը եւ հայ զինվորը այսպիսի էքստրեմալ պայմաններում  հանդես եկավ հերոսաբար: Հայ զինվորը զոհաբերեց իրեն պատկանող  միակ անգին ունեցածը՝ իր կյանքը:  Մեր իշխանավորների հարստությունը գնահատվում է միլիարդավոր դոլարներ, եկել է ժամանակը նաեւ նրանց կողմից ցույց տալու իրենց պարտադիր բաժին մասնակցությունը այս պատերազմում:

Այդ հրատապ հրամայականի ներքո իշխանավորները՝ պետական բարձրաստիճան պաշտոնյաները եւ նրանց ընտանիքների անդամները, որոնց թիվը կազմում է շուրջ հինգ հարյուր մարդ, ովքեր անհիմն, ապօրինի հարստացել են, պարտավոր են օր առաջ հանրությունից հափշտակած միջոցները՝ միլիարդավոր դոլարները, հետ վերադարձնել հանրությանը:

Բազմաթիվ լրջագույն ձախողումներ արձանագրած ոչ օրինակարգ իշխանությունը, եթե  լրջություն  չցուցաբերի այս կարեւորագույն հարցում, չհամալրի հայկական զինված ուժերը ժամանակակից սպառազինությամբ, ապա պետք է սպասի ոչ միայն արտաքին  ռազմաճակատում հերոսության արձանագրմանը, այլեւ ներքին ճակատում արդարության վերականգնմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ