News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը մասնակցել է Հայ Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Մոնրեալի մասնաճյուղի կազմակերպած միջոցառմանը՝ նվիրված Ցեղասպանության 101-րդ տարելիցին:

Իր ելույթում Ռոբերտ Ավետիսյանը խոսել է Հայոց Ցեղասպանության, Արցախի հիմնախնդրի և վերջերս Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած ագրեսիայի հետևանքների մասին։ Երախտագիտություն արտահայտելով ողջ  կանադահայությանը այս օրերին Արցախի շուրջ համախմբվելու համար, նա հատուկ շնորհակալություն է հայտնել  ՀԲԸՄ Մոնրեալի մասնաճյուղին՝ նման միջոցառումներ կազմակերպելու և Արցախի հետ կապված հարցերն ուշադրության կենտրոնում պահելու համար:

Միջոցառմանը մասնակցել են նաև Կանադայի արտաքին գործերի նախարար Ստեփան Դիոնը, կանադական քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ և պատգամավորներ, առաջնորդ Գերաշնորհ Տեր Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը, ՀԲԸՄ Մոնրեալի մասնաճյուղի գործադիր հանձնաժողովի նախագահ Շահե Թանաշյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փասադենայի քաղաքապետը ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր
Մենք՝ որպես համայնք, կարծում ենք, որ տեղին է․․․
Չեխիայում կկազմակերպվեն Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված հիշատակի և ոգեկոչման միջոցառումներ
Ապրիլի 25-ին Բռնոյի Knihovna Hanse Beltinga գրադարանում  տեղի կունենա Մարգարիտա Խականովայի «Արմենոֆոբիա. Արվեստ և մարգինալացում»…
2-5 տարի ազատազրկում, տուգանք կամ հանրային աշխատանք. Նախշքարյանը հիշեցրել է ՔՕ՝ Ցեղասպանությունը հերքելու հոդվածը
Պաշտոնանկ արված դատավոր, ներկայում փաստաբան Զարուհի Նախշքարյանը...
Սա Փաշինյանի ծրագիրը չէ, սա իմ անձնական մոտեցումն է. Անդրանիկ Քոչարյանը 1,5 միլիոնի ցուցակ կազմելու մասին
Ցեղասպանության ենթարկվածների ցուցակների ամբողջականացման մասին...
Կարծում եմ՝ կարիք չկա հաշվել ցեղասպանության զոհերին, բայց դա թող հայ մասնագետներն ասեն. Բաքոյան
Ես չեմ տեսնում անհրաժեշտություն, թե ցեղասպանության զոհերի անուն...
Մենք չենք կարող պահանջատեր լինել Թուրքիայից, պահանջատեր լինենք, որ ի՞նչ. Հովիկ Աղազարյան
Միգուցե այդ առաջարկն արվել է սերունդների պահանջատիրության իմաստով...
Ամենաշատ