News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան հակամարտության կողմերի միջեւ համաձայնության ձեռք բերման լավագույն ուղիների որոնմանն աջակցությունը շարունակվել է՝ հասանելի բոլոր գործիքների գործադրմամբ, այդ թվում՝ բարձր եւ բարձրագույն մակարդակով հանդիպումների: Այս մասին ասված է Ռուսաստանի 2015 թվականի արտաքին քաղաքական գործունեության մասին այդ երկրի ԱԳՆ-ի պատրաստած ամփոփագրում:

Համապատասխան նախաձեռնությունները մանրամասն քննարկվել են Ռուսաստանի նախագահի՝ Երեւան (ապրիլ) եւ Բաքու (հունիս) կատարած այցերի ընթացքում: Շարունակվել է արտգործնախարարների մակարդակով ինտենսիվ երկխոսությունը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (ԱՄՆ եւ Ֆրանսիա) հետ սերտ փոխգործակցությամբ 7 հանդիպում է անցկացվել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարության հետ, ինչպես նաեւ մի շարք խորհրդակցություններ՝ ԱԳ նախարարների մասնակցությամբ, շփումներ են եղել Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ:

Բելգրադում (դեկտեմբեր) ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի պատվիրակությունների ղեկավարների հայտարարությունում կողմերին համառորեն կոչ է արվել հաստատել հակամարտության խաղաղ կարգավորմանը հավատարմությունը եւ շարունակել աշխատանքը՝ ուղղված գոյություն ունեցող առաջարկների հիման վրա համպարփակ կարգավորման ձեռքբերմանը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
44-օրյա պատերազմին առնչվող քրգործերի շրջանակում առնվազն 17 հազար անձ է հարցաքննվել․ ՔԿ նախագահ 
Առանձնացված քրգործեր կան նախապատերազմական իրադրության․․․
Այսօր ապրիլյան պատերազմում զոհված Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է. նա կդառնար 26 տարեկան
Կապիտան Արմենակ Ուրֆանյանն իր անձնակազմի հետ հետ միասին կարողացել է երկու անգամ ետ մղել հակառակորդի գրոհը...
«Քաղաքացիական պայմանագիր». ընդդիմությունը պետք է ծանոթանա ապրիլյան էսկալացիայի հետաքննության զեկույցին
Աբրահամյանն ավելի վաղ ասել էր, որ ներկայիս իշխանության օրոք անհնար է ապահովել ղարաբաղյան 44-օրյա պատերազմի օբյեկտիվ հետաքննություն․․․
Սեյրան Օհանյան. Գործող իշխանությունը ապրիլյան էսկալացիայի մասին զեկույցին ծանոթանալու թույլտվություն չի տալիս
«Ինձ համար գաղտնիք չկա...
Ամենաշատ