News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Պորոշենկոն ազգային ոստիկանության ղեկավարությանը ու ազգային գվարդիայի ղեկավարին կարգադրել է Օդեսա մտցնել շուրջ 1000 մարդուց բաղկացած լրացուցիչ ստորաբաժանումներ: Այդ մասին Facebook–ում հայտնել է Օդեսայի շրջանային պետական աշխատակազմի ղեկավար Միխայիլ Սահակաշվիլին:

Նրա խոսքով, այդ միջոցառումն անհրաժեշտ է քաղաքում հասարակական կարգը պահպանելու համար: Մինչ այդ նահանգապետը պետության ղեկավարին խնդրել էր քաղաք մտցնել ուժային ստորաբաժանումներ:

Օդեսայում շարունակվում է տեղական իշխանության շուրջ սկսված հակամարտությունը: Գործող ղեկավարության դեմ բողոքի ակցիայի մասնակիցները ապրիլի 26-ին փակել էին քաղաքապետարանի շենքի մուտքը այն բանից հետո երբ նախորդ գիշեր նրանց վրա հարձակում էր իրականացվել: Ակցիայի մասնակիցները պահանջում էին Օդեսայի քաղաքապետ Գենադի Տուխանովի հրաժարականը:

Ապրիլի 11-ին Սահակաշվիլին պահանջել է Տրուխանովի դեմ քրեական գործ հարուցել: Նա նաեւ քաղաքապետին անջատողական է անվանել: Ապրիլի 4-ին Օդեսայի քաղաքային աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար Ալեքսանդր Բորովիկը հայտնել է, որ Տրուխանովն ու Օդեսայի քաղխորհրդի պատգամավորների կեսը Ռուսաստանի քաղաքացիություն ունեն:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ