News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բաքվում հալածում են այն ԶԼՄ-ներին, որոնք ադրբեջանական զոհերի մասին իրենց հաշվարկներն են կատարում: Այս մասին գրում է Washington Post-ը։ 

Թերթը, մասնավորապես, նշում է. «Վաշինգթոն կատարած այցից առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ներում էր շնորհել 148 բանտարկյալների, որոնց թվում՝ լրագրողների եւ քաղաքական բանտարկյալների։ Վաշինգթոնում նա հանդիպել էր պետքարտուղար Ջոն Քերրիի եւ փոխնախագահ Ջո Բայդենի հետ։ Սակայն պետք չէ եզրակացնել, թե այդ դաժան առաջնորդը փոխել է լրատվամիջոցների նկատմամաբ իր վերաբերմունքը։

Ապրիլի 21-ին, երբ Ալիեւը հայրենիք վերադարձավ, անկախ թվային պլատֆորմ Meydan TV-ն հայտնելց, որ դատախազությունը քրեական գործ է հարուցել ապօրինի ձեռներեցություն ծավալելու եւ հարկերից խուսափելու մեղադրանքով։ Սրանք Ադրբեջանում ահաբեկելու եւ լռեցնելու ստանդարտ միջոցներ են։ Meydan TV-ն հայտնել էր, որ հետաքննության մեջ են հայտնվել իր 15 լրագրողները։ Նրանց դեռ պաշտոնապես մեղադրանք չեն  ներկայացրել, սակայն արգելել են լքել երկիրը, խուզարկել տները եւ առգրավել սարքավորումներն առանց համապատասխան օրդերի։ «Մենք դա դիտարկում ենք որպես Ադրբեջանում անկախ լրագրության դեմ հայտարարված պատերազմ»,- ասել է Meydan TV-ի հիմնադիր Էմիլ Միլլին, որը 16 ամիս բանտում է անցկացրել իր դեմ սարքած գործի շրջանակներում։

Meydan TV-ն, զրուցելով զինծառայողների ընտանիքների հետ, իր քաղաքացիական լրագրողների միջոցով սեփական հաշվարկներն էր կատարել եւ Հայաստանի հետ քառօրյա մարտերի ժամանակ Ադրբեջանի կրած զոհերի մասին պաշտոնականից տարբերվող թվեր էր ներկայացրել։ Meydan TV-ի հաշվարկներով՝ իշխանությունները 3 անգամ պակաս են ներկայացրել զոհերի թիվը։

Meydan TV-ն 2014-ին փակել էր իր գրասենյակը Բաքվում եւ տեղափոխվել Բեռլին։ Ադրբեջանում պահելով իր լրագրողներին՝ հարթակն իր հանդիսատեսին լրատվություն է մատուցում Facebook-ի, YouTube-ի եւ այլ կայքերի միջոցով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
Օրինագիծը կոչ է անում Բայդենի վարչակազմին ԱՄՆ օրենսդրության շրջանակում 180 օրվա ընթացքում որոշում կայացնել անձանց այս խմբի դեմ պատժամիջոցների մասին, ներառյալ «Մագնիտսկու օրենքը»
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին
Բաքվի դատարանը ինը տարվա բանտարկության է դատապարտել լրագրողին...
Ամենաշատ