News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ընտրական օրենսգրքի նախագիծն նպաստելու է իշխանության մենաշնորհին: Այս մասին ապրիլի 27-ին ԱԺ-ում ասել է պատգամավոր Վարդան Օսկանյանը: 
Նրա խոսքով փաստաթուղթը պետք է արտացոլի ընտրական համակարգին անհրաժեշտ բարեփոխումների ոչ միայն ձեւը, այլեւ բովանդակությունը: «Երկու տասնամյակ Հայաստանում ընտրությունները կեղծվել են: Ընտրակաշառք են բաժանել, «կառուսելներ» պտտել: Բազմակի քվեարկություններ անցկացրել, լցոնումներ, կաշառքներ: Օրենքի տառով օրենսգրքի այս նախագիծը գուցեեւ լուծում է այդ խնդիրները: Իսկ ոգով՝ բացարձակապես ոչ: Հիմա մեր երկրում միամանդատ համակարգով խորհրդարանոմ 41 պատգամավոր է ընտրվում: Դա ինքնին վա՞տ է: Ոչ: ԱՄՆ-ում ամբողջ կոնգրեսն է ընտրվում միամանդատ համակարգով: Բայց մեր երկրում այդ 41 տեղից առնվազն 35-36-ը ստանում է իշխանական կուսակցությունը, իսկ մնացած 5-6 տեղերը՝ ըստ պայմանավորվածության՝ մյուս կուսակցությունների միջեւ են բաշխում»,- ասել է Օսկանյանը, որն իր հիշատակած ընտրախախտումների ժամանակ արտգործնախարարի պաշտոնն էր զբաղեցնում ու այս թեմայի շուրջ լռություն պահպանում: 
Հիմա արդեն ընդդիմադիր դարձած պատգամավորը նշեց, որ Սահմանադրության բարեփոխումը նպատակ ուներ լուծել այդ հարցը, բայց արդյունքում ավելի վատացրել է իրավիճակը: Առաջ այն մարդը, որը կաշառք էր վերցնում, գոնե կարող էր քվեարկել եւ իշխանական միամանդատ թեկնածուի, եւ միաժամանակ՝ ընդդիմադիր կուսկացության օգտին: «Իսկ հիմա, քվեարկելով մի թեկնածուի օգտին, նա արդեն ստիպված է լինելու քվեարկել նաեւ նրա կուսակցության օգտին:Այսպիսով թեկնածուները տեղերում կկարողանան կաշառել ընտրողներին ոչ միայն իրենց, այլեւ իրենց կուսակցությունների օգտին»,- ամփոփել է Վարդան Օսկանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկի հանձնաժողովի նախագահը գոհ է Հայաստանի հետ համագործակցությունից
Բարեփոխումների նպատակն էր նաեւ ավարտել կառավարման խորհրդարանական համակարգին անցումը...
Բրիտանիան ողջունում է այն փաստը, որ Հայաստանի նոր ԸՕ-ն հիմնված է կոնսենսուսի վրա. դեսպան
Տեղյակ եք, որ Բրիտանիան Գերմանիայի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ UNDP-ի մեր գործընկերների հետ Հայաստանին օժանդակել է նոր…
Հերմինե Նաղդալյան. Հայաստանի ԸՕ-ի շուրջ համագործակցությունն աննախադեպ է
ԱԺ փոխխոսնակը քաղաքացիական հասարակությանը նաեւ կոչ արեց բոլոր հնարավորությունները գտնել գործընթացը շարունակելու համար…
Զուրաբյան. Որոշ ուժեր ուզում են տապալել Ընտրական օրենսգրքի շուրջ համաձայնությունը
Եթե հանկարծ ինչ–որ պատճառով ընտրատեղամասերում տեսախցիկների չտեղադրվեն, բնականաբար կհայտնվեն բոլոր հիմքերը…
Իշխանությունն այս օրենքով ասում է՝ փակելու ենք կեղծիքների մասին խոսողների բերանները. Ավետիք Իշխանյան
իշխանությունը հույս ունի, որ կլինի բողոքների ավելի քիչ քանակ, որովհետեւ մարդեիկ կվախենան, որ իրենց նկատմամբ կարող է քրեական գործ հարուցվի…
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները
Նոր նախագիծը բողոքարկման ինստիտուտը վերացնելու յուրատեսակ ձեւ է....
Ամենաշատ