Բաքվում իրավապահները զինված հանցավոր խմբավորում են վնասազերծել:
Ըստ ԱՊԱ գործակալության, օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձերբակալվել են Քյամիլ Գուլիեւը, Նամիկ Իբաեւը, Նամիկ Հաշիմովը, Օրհան Իբրահիմովը, Մագերամ Մամեդովը:
Խուզարկության ժամանակ Գուլիեւի մոտ 2.254 գրամ հերոին են հայտնաբերել, իսկ նրա ավտոմեքենայում՝ «Նագան» եւ 4 փամփուշտ: Իբաեւի մոտ 2.688 գրամ հերոին են հայտնաբերել, ավտոմեքենայում՝ ավտոմատ հրազեն՝ 22 փամփուշտներով: Հաշիմովի մոտ հայտնաբերել են հերոսին, իսկ Իբրահիմովի մոտ՝ չորացրած մարիխուանա: Մամեդովի մոտից էլ առգրավվել է «Մակարով» եւ երեք փամփուշտ:
Նախնական տեղեկությունների համաձայն, ձերբակալվածները «Լոտու Գուլի» մականվամբ հայտնի քրեական հեղինակություն Նադիր Սալիֆովի շրջապատից են: