News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Այն, ինչ ձեռնտու չէ Ադրբեջանին, նա նախընտրում է «չիմանալ»: Այդ մասին ապրիլի 27-ին Հայաստանի կառավարական ժամին հայտնել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: 

«Դուք նույնիսկ չեք պատկերացնում, թե Վիեննայում ինչ պատասխան հնչեց մեր հարցին, երբ հարցրեցինք ադրբեջանական դեսպանի` ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներին ուղղված նոտայի մասին, որում կասկածի էր առնված հրադադարի վերաբերյալ համաձայնագրի  իրավազորությունը: Բարձր մակարդակով պատասխան հնչեց, որ դեսպանը նման հանձնարարություն չուներ եւ ինքնակամ էր հանդես եկել, առանց Բաքվի հետ համաձայնեցնելու: Իհարկե պարզ է, թե ինչու է արվում դա. խուսափելու անպատասխանատու քայլերի համար պատասխանատվությունից: Գողի գլխին գլխարկն այրվում է: Առաջին անգամը չէ, երբ նրանք չեն ուզում ինչ-որ բանի մասին խոսել եւ ձեւացնում են, թե չգիտեն այդ մասին: 

Նրանք «չգիտեին», թե ինչ գործողություններ են սանձազերծվել Արցախի   (Լեռնային Ղարաբաղի) դեմ եւ քանի զոհ են տվել իրենց արկածախնդրության հետեւանքով, «չգիտեին» միջադեպերի հետաքննության մեխանիզմի վերաբերյալ առաջարկների մասին:    «Չգիտեն» Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների 5 հայտարարության մասին: 

Կարող ենք նրանց հիշեցնել, որ չիմանալը չի ազատում պատասխանատվությունից: Եկել է ժամանակը, որ միջազգային հանրությունը կոնկրետ քայլեր ձեռնարկի Ադրբեջանին պատասխանատվության կանչելու եւ կառուցողական դաշտ վերադարձնելու: Այդ դեպքում հնարավոր կլինի նաեւ շարունակել բանակցային գործընթացը: Իսկ այսօր մեր քննարկումները եւ հանդիպումները վերաբերում են նրան, թե ինչպես վերացնել Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքները», - հայտնել է Նալբանդյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ազատությունից զրկված կանանց վերարտադրողական իրավունքի վերաբերյալ ուսումնասիրությունները մեր երկրում շատ քիչ են․ ՄԻՊ
Բացման խոսքով են հանդես եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ…
Ոստիկանությունն իրավապահ համակարգում ամենաբարձր վստահություն վայելող կառույցն է. հրապարակվել են հարցման արդյունքները
Միջոցառմանը ներկա էին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ՆԳ նախարարի…
Իլհամ Ալիևը ԵԱՀԿ գործող նախագահից պահանջել է վերացնել Մինսկի խումբը
Ասել է, թե «ղարաբաղյան հակամարտությունն արդեն կարգավորված է»․․․
Ամենաշատ