Հայաստանի մայրաքաղաքը երրորդ տարածված ուղղությունն է, ուր ռուսաստանցիները երեխաների հետ միասին մեկնում են մայիսյան տոների արձակուրդին: Այս մասին նշված է OneTwoTrip տուրիստական ծառայության անցկացրած հետազոտությունում:
Ըստ «Lenta.ru»-ի, այստեղ հանգստի համար, հաշվի առնելով թռիչքն ու կեցության ծախսերը, 50 հազար ռուբլի կպահանջվի:
Վարկանիշի առաջին հորիզոնականում Կիպրոսի Լառնակա քաղաքն է: 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ այս հանգստավայրի ճանաչվածությունն աճել է 30%-ով: Ինքնուրույն ճամփորդողներն ընտանիքով Կիպրոս ուղեւորության համար նվազագույնը 99 հազար ռուբլի կծախսեն:
Ցանկի երկրորդ տեղում թուրքական Անթալիան է: Մեկշաբաթյա հանգիստ այստեղ կկազմի 78 հազար ռուբլի (ներառյալ՝ թռիչքն ու չորս աստղանի հյուրանոցում կեցությունը):
Հռոմը վարկանիշի 4-րդ հորիզոնականում է (շուրջ 105 հազար ռուբլի), Թբիլիսին՝ 5-րդում (66 հազար ռուբլի):