News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Միգրացիոն հոսքերը զսպելու շուրջ Ավստրիայի ծրագիրը հակասում է եվրոպական կանոններին, ինչպես նաեւ պատմության ընթացքին, տրամաբանությանը, ապագային: Reuters-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին:

Ըստ Gazeta-ի, նա նաեւ տվյալներ է ներկայացրել, որոնք ցույց են տալիս, որ Միջերկրական ծովով Իտալիա հասած միգրանտների թիվն այս տարի, 2014 եւ 2015 թվականների համեմատ, նվազել է: Ռենցիի խոսքով, դա վկայում է Եվրոպա ուղղվող միգրանտների թվի ավելացման մասին տարատեսակ տագնապալից հայտարարությունների չափազանցման մասին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ավստրիայի իշխանությունները ծրագրում են 400 մետրանոց պատնեշ կառուցել Իտալիայի հետ սահմանին՝ Բրեներ սահմանային լեռնանցքի շրջանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ