News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Եթե Թուրքիան հետեւի Եվրամիության անհրաժեշտ չափանիշներին, վիզային ռեժիմի ազատականացման ճանապարհին Անկարան Եվրահանձնաժողովի կողմից որեւէ խոչընդոտի չի հանդիպի: Ըստ «Ինտերֆաքս»-ի, այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերի գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:

«Եթե բոլոր չափանիշներն իրականացվեն, մենք կգնանք ազատականացմամբ, ինչպես դա արվեց այլ երկրների պարագայում: Հանձնաժողովի առաջարկը միանգամայն հետեւողական է: Եթե պահանջները չիրականացվեն, դա տեղի չի ունենա»,- ասել է Մոգերինին:

Նա նաեւ նշել է, որ հստակ կապ կա երկրի կողմից եվրոպական արժեքների հարգման եւ վիզային ռեժիմի ազատականացման միջեւ: «Մեր դիրքորոշումը շարունակում է խիստ մնալ: Թուրքիան պետք է ամբողջությամբ հարգի Եվրամիության եւ միջազգային կազմակերպությունների սկզբունքներն ու արժեքները: Մենք Թուրքիայից ակնկալում ենք, որպեսզի ամբողջությամբ հարգի այդ արժեքները: Եվ այդ մասին մենք հստակ հայտարարել ենք Անկարայի հետ երկխոսության ժամանակ»,- ամփոփել է ԵՄ-ի պաշտոնյան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրանեսթ» ԽՎ-ն հորդորել է ԵՄ-ին մշակել կոնկրետ առաջարկներ, թե ինչպես արձագանքել ՀՀ եվրոպական ձգտումներին. պատգամավոր
«Եվրանեսթ» ԽՎ-ի բանաձեւում տեղ են գտել ձեւակերպումներ, որոնք համահունչ են...
Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարը խոսել է Հարավային Կովկասում ԵՄ-ի ապակայունացնող դերի մասին
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Նագիևն իր հոդվածում նշում է, որ «Ադրբեջանում կայունության և անվտանգության սպառնալիքի վտանգ դեռ կա»...
Հայաստանը դիմումը վերցրած չի գնացել եւ սպասում, որ ԵՄ անդամության թեկնածու դառնա. Ալեն Սիմոնյան
Մենք հիմա քննարկում ենք, հասկանում ենք, ի գիտություն ենք ընդունում այդ...
ԵՄ-ի անդամակցության մասին քննարկում այս փուլում չկա. Չեմ կարծում, որ նման բան կարող է տեղի ունենալ. Ալեն Սիմոնյան
Անշնորհակալ գործ է Ադրբեջանի գործողությունները մեկնաբանելը...
Կշարունակվի ԵՄ ֆինանսավորմամբ «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմիններին և անվտանգության բարեփոխումներին» ծրագիրը
Երևանում մարտի 26-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ապահովելու Եվրամիության կողմից...
Ֆրանսիայի դեսպանը ֆրանսիացի պատգամավորների հետ այցելել է Սոթքի ոսկու հանք
Ուրախ էինք Մարտունիում հյուրընկալել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե…
Ամենաշատ