News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մատաղիսցի 4-ամյա Սվետլանայի մոտ հիպոխոնդրոպլազիա (ոսկրերի ձեւավորման խանգարում) է հայտնաբերվել, սակայն ծնողները չունեն բուժման համար անհրաժեշտ գումարը:

«Երբ ծնվեց, առողջ, թմբլիկ բալիկ էր: Մինչեւ 2 տարեկան նորմալ աճում էր, հետո փոփոխություններ նկատեցինք. հետ էր տալիս, կերածը լավ չէր մարսում, անհանգիստ էր քնում գիշերները: Դիմեցինք հիվանդանոց, դեղ նշանակեցին, խմացրի, ոչ մի փոփոխություն չեղավ: 3 տարեկան դառավ, տեսանք, որ ավելի է ընդգծվում կրծքերի առաջ գալը, ողնաշարի ծռվելը, թաթերի երկարանալն ու չի բոյովանում»,- NEWS.am-ին պատմեց երեխայի մայրը՝ Ռուզաննան:

Երեխան նախ հետազոտություն է անցել Ստեփանակերտում, ապա Երեւանում: Բժիշկները ծնողներին ասել են, որ հիվանդությունը հնարավոր է բուժել, սակայն Մարտիրոսյանները չունեն բուժման համար անհրաժեշտ գումարը:

«Ամենակարեւոր դեղի մեկ հատը, որ պետք է ընդունի երեխան, 70 հազար դրամ է: Պետք է 22 հատ ընդունի, ինչից հետո, ասացին, որ աճը կնորմալանա»,- ասաց մայրը:

Սվետլանան ու նրա կրտսեր քույրը մոր ու տատիկի հետ այժմ ժամանակավորապես բնակվում են Ստեփանակերտում: Քառօրյա պատերազմի օրերին նրանք ստիպված են եղել հեռանալ հայրենի գյուղից, ընտանիքի տղամարդիկ առաջնագծում են: 

Սվետլանայի մոր հեռախոսահամարն է՝ 097 10 32 06

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ