News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իսպանիայում արտահերթ ընտրությունները երկրում իրադարձությունների վատագույն զարգացումը չեն: Այս մասին հայտարարել է Իսպանիայի կառավարության ղեկավարի պաշտոնակատար Մարիանոո Ռախոյը:

Իհարկե, նրա խոսքով, կրկնակի ընտրություններն այնքան էլ լավ չեն: «Բայց ես փորձել եմ խուսափել դրանից»,- նշել է Ռախոյը: Ամեն դեպքում, ըստ նրա, Իսպանիայի համար ավելի լավ կլինի նոր ընտրությունների անցկացնել, քան ձեւավորել կառավարություն, որում ձախ ուժերի ներկայացուցիչներ կներառվեն:

Ըստ ՏԱՍՍ-ի, ապրիլի 26-ին Իսպանիայի Ֆիլիպ VI թագավորը վարչապետի պաշտոնի թեկնածու չառաջարկեց, քանի որ խորհրդարան անցած կուսակցություններին չհաջողվեց համաձայնության հասնել կաբինետի ձեւավորման շուրջ:

Միապետի այս որոշումը նշանակում է, որ երկրին ընթացիկ տարվա հունիսի վերջին նոր ընտրություններ են սպասվում: Նշենք, որ Իսպանիայի պատմության մեջ սա նման առաջին դեպքն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ