Ամերիկյան Ford ընկերությունը հետ է կանչում ԱՄՆ-ում եւ Կանադայում վաճառված 202 հազար մեքենաները: Հիմնական պատճառը փոխանցման տուփի հետ կապված խնդիրն է:
Ըստ ընկերության ներկայացուցիչների, խոսքը հիմնականում 2011-2012 թվականներին թողարկված F-150 փիքափերի, ինչպես նաեւ հայտնի եւ տարածված Expedition եւ Lincoln Navigator ամենագնացների մասին է:
OAnews-ի փոխանցմամբ, չնայած մեքենաների տերերի կողմից զանգվածային բողոքներ չեն եղել, սակայն բացահայտված խնդիրը, ամեն դեպքում, մասնագետների միջամտության կարիք է առաջացնում: