News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանության փաստն անիմաստ է վիճարկել, քանի որ այն ամբողջովին ապացուցված է։ Այս մասին ԱՄՆ Կոնգրեսում Ցեղասպանությանը նվիրված երեկոյի ժամանակ ասել է կոնգրեսական Ռոբերտ Դոլդը, փոխանցում է  NEWS.am-ի թղթակիցը։

«Ընդամենն անհրաժեշտ է լույս սփռել պատմության փաստերի վրա։ Եթե դա կարծիքի հարց լիներ, եթե կասկածներ լինեին այդ փաստի իսկության մեջ, դա այլ բան։ Բայց մենք մեր ձեռքում փաստեր ունենք, լուսանկարներ, ապացույցներ, այդ Ցեղասպանությունը վերապրած իրական մարդկանց, ընտանիքների վկայություններ»,- ասել է կոնգրեսականը։
Նրա խոսքով՝ ինքը շատ ժամանակ է ծախսել հարցն ուսումնասիրելու համար, զրուցել է Ցեղասպանության սարսափի միջով անցած մարդկանց, ընտանիքների հետ։ «Կասկած չկա։ Օսմանյան կայսրությունը համակարգված ջարդեր էր կազմակերպում՝ նպատակ ունենալով ջնջել հայ ժողովրդին երկրի երեսից։ Սակայն ձեր ներկայության փաստն արդեն լավագույն ապացույցն է, որ այդ պլանները ձախողվել են»,- ասել է կոնգրեսականը՝ նշելով, որ ԱՄՆ-ը պարտավոր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, քանի որ դրա չճանաչումը հանցագործության կրկնության վտանգ է պարունակում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Նիկոս Դենդիաս
Պատմական ճշմարտության ճանաչումը անհրաժեշտ պայման է մարդկության դեմ...
Ամենաշատ