News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ակնհայտ է Հայոց ցեղասպանության եւ Ադրբեջանի վայրագությունների միջեւ անմիջական կապը։ Այս մասին ԱՄՆ Կոնգրեսում Ցեղասպանությանը նվիրված երեկոյի ժամանակ ասել է կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն, փոխանցում է  NEWS.am-ի թղթակիցը։

«Ակնհայտ զուգահեռներ կարելի է տանել 1915-ի Հայոց ցեղասպանության եւ վերջին վայրագությունների միջեւ, որոնց ենթարկվել են հայ զինծառայողներն ու քաղաքացիական անձինք»,- ընդգծել է Փալոնեն՝ հավելելով, որ ինքը շատ մտահոգված է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածի կապակցությամբ։

«Երկար ժամանակ Ղարաբաղի եւ Հայաստանի ներկայացուցիչները մատնացույց էին անում Ադրբեջանի եւ մասնավորապես երկրի նախագահի ռազմական հռետորաբանությունը։ Երկար ժամանակ գնդակոծություններ եւ սպանություններ էին տեղի ունենում, իրավիճակը վատանում էր, լուրջ բախումն անխուսափելի էր թվում։ Եվ ահա տեղի ունեցավ ամենախոշոր բախումը լուրջ զինատեսակներով»,- նշել է Փալոնեն՝ ասելով, որ ԱՄՆ-ը պետք է սանձահարի Ադրբեջանին եւ նրան վերադարձնի բանակցությունների սեղանի շուրջ։ «Իսկ դրանից հետո անհրաժեշտ է խաղաղ կարգավորման հասնել, որը հնարավորություն կտա Ղարաբաղին միանալ Հայաստանին կամ կայանա որպես անկախ պետություն»,- եզրափակել է կոնգրեսականը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ