Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, «Վոստոչնի» տիեզերակայանից իրականացված հրթիռի առաջին արձակման կապակցությամբ շնորհավորելով տիեզերագնացության բնագավառի աշխատակիցներին, այդ իրադարձությունը համեմատել է պուդինգի հետ:
«Ասում են, թե պուդինգի որակը ստուգելու համար այն պետք է ուտել, տիեզերակայանի պատրաստվածությունը հաստատելու համար պետք է առաջին արձակումն իրականացնել: Դուք դա արեցիք, շնորհավորում եմ»,- ասել է Պուտինը, մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»:
Պուտինն անձամբ է հետեւել տիեզերակայանից հրթիռակրի արձակմանը: «Սոյուզ 2.1 ա» հրթիռակիրը «Միխայլո Լոմոնոսով», «Աիստ 2Դ» «SamSat-218Դ » արբանյակների հետ «Վոստոչնի» տիեզերակայանից արձակվել է ապրիլի 28-ին մոսկովյան ժամանակով 5:01-ին: Արբանյակները հաջողությամբ դուրս են բերվել ուղեծիր:
«Վոստոչնի» տիեզերակայանի կառուցումն ուղեկցվել է սկանդալներով, որոնք կապակցված էին գումարների յուրացումների մասին բացահայտումների, նաեւ աշխատավարձերի ուշացման պատճառով աշխատողների զանգվածային գործադուլների ու հացադուլների հետ: