News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

KABC TV ամերիկյան ընկերության գլխավոր մենեջեր եւ նախագահը նամակ է գրել ամերիկահայերի Asbarez թերթին, որում հաստատել է, որ ընկերության օպերատորը, որը վիրավորել էր հայերին, այլեւս չի աշխատելու ընկերությունում։

Շերլի Ֆեյերը ներողություն է խնդրել տեսանյութի համար եւ նշել, որ այդ օպերատորն աշխատում էր հրավիրված աշխատակցի կարգավիճակով եւ հետագայում նրան գործի չեն վերցնելու։

Նշենք, որ Ամերիկայի թուրքերի ասամբլեայի նախկին նախագահ Նուր Հոսթեթլերի հետ հարցազրույցը նկարահանած օպերատորը հայերին անվանել էր «ապուշներ» եւ «ավազակներ»։

Միաժամանակ նամակում ասվում է, որ Ցեղասպանության մոլի ժխտող Հոսթեթլերի մասնակցությամբ սյուժեն «ազնիվ եւ ճիշտ» է եղել, ինչն առաջ է բերել հայկական կազմակերպությունների քննադատությունը, որոնք նշել են, որ Հայոց ցեղասպանությունը ժխտող գործչի հետ հարցազրույցը դժվար թե իրադարձությունների «ազնիվ» լուսաբանում կոչվի։ Հայերը ընկերության ղեկավարությանը կոչ են արել համապատասխան միջոցներ ձեռնարկել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը...
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ շարունակում է պանթյուրքական օրակարգը Կովկասում. Լեմկինի ինստիտուտ
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը...
Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական...
Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ...
Թուրքական դատարանը «Հայոց ցեղասպանություն» արտահայատությունը խոսքի ազատության մեջ է դիտարկել
Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախկին նախագահի եւ անդամների կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության տարելիցի նվիրված հիշատակի միջոցառմանը...
Կիպրոսի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Այնուհետև նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ...
Ամենաշատ