News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Եվրոպայում ամերիկյան ռազմական հրամանատարության եւ ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաները ապրիլի  28-ին սկսել են ուսումնասիրել Բաթումիի նավահանգստի հնարավորությունները, ասված է Վրաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:   

Պատվիրակությունը ղեկավարում է Եվրոպայում ԱՄՆ-ի զորքի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ֆրեդերիկ Բեն Հոջեսը, որին տեղում դիմավորել է վրացական գլխավոր շտաբի ղեկավար, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն: 

Նավահանգստում Վրաստանի Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները ցուցադրում են դրա լոգիստիկական եւ ենթակառուցվածքային հնարավորությունները երկկողմ եւ բազմազգ զինավարժությունների համար: Այդ թվում նախապատրաստվում է ԱՄՆ-ի զրահատեխնիկայի դեսանտի իջեցում, որը մայիսին Բուլղարիայից կժամանի Վրաստանի բանակի հետ համատեղ «Արժանապատիվ գործընկերություն» զինավարժության համար: 

«Սա շատ կարեւոր այց է: Ուսումնասիրվում են Սեւ ծովի ծովային նավահանգիստների հնարավորությունները համագործակցության խորացման նպատակով», - ասել է Վախթանգ Կապանաձեն, հայտնում է   «Վզգլյադ» թերթի թղթակիցը:

«Մենք նայում ենք, թե որքան արագ կարող ենք իջեցնել մեր տեխնիկան,-իր կողմից նշել է  ամերիկացի հրամանատարը: Նրա խոսքով, Բուլղարիայից հենց Բաթումիով Վրաստան կհասնի ԱՄՆ-ի բանակի տանկային վաշտը: 

Մեկ տարի առաջ Վրաստանում արդեն անցկացրել էին նման զորավարժություններ, այս անգամ դրանք ավելի մասշտաբային կլինեն:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ