News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բելգիայի բնակիչներին յոդ պարունակող հաբեր կբաժանեն, որպեսզի թուլացնեն օրգանիզմի վրա ռադիացիայի ազդեցությունը։

Երկրի Առողջապահության նախարարության տեղեկություններով՝ կառավարությունը հակաճառագայթային դեղահաբերի կանխարգելիչ բաժանման գոտին 20 կմ-ից ընդլայնել է մինչեւ 100 կմ։ Հաշվի առնելով, որ ԱԷԿ-ը գտնվում է Վալոնիայում եւ Ֆլանդրիայում, պոտենցիալ վտանգավոր գոտում է հայտնվել թագավորության գրեթե ամբողջ բնակչությունը, գրում է La Libre-ն։

Անցյալ շաբաթ Գերմանիայի շրջակա միջավայրի պաշտպանության, միջուկային ռեակտորների կառուցման եւ անվտանգության հարցերի նախարար Բարբարա Հենդրիքսը Բելգիային կոչ էր արել դադարեցնել Ֆլանդրիայի «Դուլ» ԱԷԿ-ի երրորդ ռեակտորի եւ Վալլոնիայում «Տիանժ» ԱԷԿ-ի երկրորդ ռեակտորի շահագործումը, քանի դեռ անվտանգության ապացույցներ չեն ստացվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ