News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Եվրահանձնաժողովը համոզված է, որ Թուրքիայում հայտնված սիրիացի փախստականներն  ուզում են ոչ թե Եվրամիություն գալ, այլ տուն գնալ: Այդ մասին հայտնել է ԵՀ-ի առաջին փոխնախագահ Ֆրանց Տիմմերմանսը: 

«Այդ պատճառով անհրաժեշտ է կրկնապատկել մեր աջակցությունը միջազգային հանրության` Սիրիայում խաղաղության հաստատման ուղիների փնտրտուքի  գործողություններին, որպեսզի այդ մարդիկ կարողանան սկսել իրենց երկրի վերականգնումը», — ասել է Տիմմերմանսը, ելույթ ունենալով Եվրախորհրդարանի պատգամավորների առաջ:  Նա հայտնել է, որ ներկա պահին  անդամ երկրները հազար մասնագետ են ուղարկել Հունաստան ԵՄ-Թուրքիա պլանի իրականացման համար: Քաղաքական գործիչն աննախադեպ է կոչել Եվրոպայի երկրների համագործակցությունը միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարում:  

Տիմմերմանսը պատգամավորներին նաեւ հայտնել է, որ ԵՀ-ն Թուրքիայի հետ ակտիվորեն քննարկում է փախստականներին օգնության նախագծերի իրականացումը, որոնց համար ԵՄ-ն Անկարային երեք մլրդ եվրո է հատկացնում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրամիությունն արձագանքել է ԵՄ-ԱՄՆ-Հայաստան եռակողմ հանդիպման վերաբերյալ Ադրբեջանի հայտարարություններին
Այն այլ հարցերի չի վերաբերվելու, բացի ԵՄ-ԱՄՆ-Հայաստան հարաբերություններից...
«Եվրանեսթ» ԽՎ-ն հորդորել է ԵՄ-ին մշակել կոնկրետ առաջարկներ, թե ինչպես արձագանքել ՀՀ եվրոպական ձգտումներին. պատգամավոր
«Եվրանեսթ» ԽՎ-ի բանաձեւում տեղ են գտել ձեւակերպումներ, որոնք համահունչ են...
Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարը խոսել է Հարավային Կովկասում ԵՄ-ի ապակայունացնող դերի մասին
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Նագիևն իր հոդվածում նշում է, որ «Ադրբեջանում կայունության և անվտանգության սպառնալիքի վտանգ դեռ կա»...
Հայաստանը դիմումը վերցրած չի գնացել եւ սպասում, որ ԵՄ անդամության թեկնածու դառնա. Ալեն Սիմոնյան
Մենք հիմա քննարկում ենք, հասկանում ենք, ի գիտություն ենք ընդունում այդ...
ԵՄ-ի անդամակցության մասին քննարկում այս փուլում չկա. Չեմ կարծում, որ նման բան կարող է տեղի ունենալ. Ալեն Սիմոնյան
Անշնորհակալ գործ է Ադրբեջանի գործողությունները մեկնաբանելը...
Կշարունակվի ԵՄ ֆինանսավորմամբ «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմիններին և անվտանգության բարեփոխումներին» ծրագիրը
Երևանում մարտի 26-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ապահովելու Եվրամիության կողմից...
Ամենաշատ