News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումից հետո երկրի ընդդիմադիր դաշտում փոխվել է ուժերի հարաբերակցությունը։ Այս մասին ապրիլի 28-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Նրա խոսքով՝ եթե ՀԱԿ-ը նախքան այդ հանդիպումը բավական թույլ դիրքերում էր, ապա հանդիպումից հետո նրա կշիռը Հայաստանի ներքաղաքական դաշտում բավական մեծացել է։ «ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հայտարարությունից հետո հասկանալի է, որ երկրի քաղաքական դաշտում նոր ընդդիմադիր ուժ է հայտնվել, որի մասին դեռ վաղ է մանրամասն խոսել։ Հաշվի առնելով նախաձեռնող խմբի անդամների անունները՝ պարզ է, որ դա ընդդիմադիր ուժ է լինելու, սակայն ինչ ուղղություն է նա բռնելու՝ սկսած աշխարհաքաղաքական նախապատվությունից մինչեւ ներքին քաղաքական համագործակցություն, դեռ դժվար է ասել։ Ես կարծում եմ, որ դա պարզ կլինի 1-2 ամսից»,- հավելել է Կարեն Քոչարյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը հանդիպել է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Հանդիպելու նախաձեռնությունը եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանինը: Շուրջ մեկ ժամ տեւած զրույցը բացառապես վերաբերել է Ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում տեղի ունեցած վերջին իրադարձություններին, Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում սպասվող առաջիկա զարգացումներին եւ այդ մարտահրավերների հանդեպ ներազգային համախմբման անհրաժեշտությանը: Հանդիպումը տեղի է ունեցել Լեւոն Տեր-Պետրոսյանի տանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Նա և պատգամավոր Ասպրամ Կրպեյանը շարժվում են միանալու Կիրանց գյուղի...
Սևբերետավորները ճանապարհի երկայնքով շարք են կազմել՝ թույլ չտալով տավուշեցիներին դուրս գալ փողոց
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի...
Քաղաքացիները փակել են Երեւան–Թբիլիսի ճանապարհը Լոռու Վահագնաձոր գյուղում
Արդեն մեր տանը քնելուց ունենք անվտանգության խնդիր...
Պարեկներն այսօր կրկին երկկողմանի փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը (ֆոտո)
Այս պահին Ոսկեպարից Բաղանիս կարելի է հասնել շրջանցիկ ճանապարհով...
Անհնազանդության ակցիաներ հանրապետության ամբողջ տարածքում. ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին (ֆոտո)
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում...
Ամենաշատ