News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Beeline-ը հայտարարում է My Beeline Armenia հավելվածի գործառնական հնարավորությունների ընդլայնման եւ eShop օնլայն խանութի գործարկման մասին: Հավելվածի ընդլայնված գործառնությունները հնարավորություն են տալիս ստանալ տեղեկատվություն զանգերի, SMS-հաղորդագրությունների եւ ինտերնետ տրաֆիկի վերաբերյալ հենց հավելվածում կամ բաժանորդի էլեկտրոնային փոստին: Իսկ eShop օնլայն խանութը հնարավորություն է տալիս կատարել պատվերներ անմիջապես հավելվածի միջոցով առանց տանից դուրս գալու:

«Հավելվածի նոր տարբերակը դարձրել ենք ավելի հարմարավետ՝ հաշվի առնելով մեր հաճախորդների բազմաթիվ ցանկությունները ինտերֆեյսի դիզայնի հետ կապված: Մենք նաեւ ավելացրել ենք զանգերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու հնարավորություն եւ գործակել ենք eShop նոր նախագիծը, որի օգնությամբ հնարավոր է կատարել օնլայն պատվերներ եւ անվճար առաքման միջոցով ստանալ SIM-քարտ, սմարթֆոն կամ ինտերնետ սակագնային փաթեթով մոդեմ: Հաճախորդները կարող են նաեւ օնլայն հայտ բացել եւ տեղափոխել իրենց հեռախոսահամարը մեր ցանց։ Սակայն նորացված տարբերակի առավելություններն այսքանով չեն սահմանափակվում: Հավելվածի օգտագործումը մեր բաժանորդների շրջանում խթանելու նպատակով մենք իրականացնում ենք ակցիա, որը հնարավորություն է տալիս հաճախորդին «Մեգա» բջջային ինտերնետի ծառայությունների փաթեթներից որեւէ մեկին միանալով ստանալ ինտերնետի կրկնակի ծավալ», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

My Beeline Armenia հավելվածի բաժանորդները հնարավորություն ունեն միացնել կամ անջատել կապի ծառայությունները, ստանալ հաշվի վերծանում, սակագնային փաթեթի եւ միացված ծառայությունների վերաբերյալ տեղեկատվություն, կապ հատատել մասնագետի կամ «Օնլայն խորհրդատուի» հետ, ինչպես նաեւ հարց ուղղել` գրելով հաղորդագրություն Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին:

Հավելվածը հնարավոր է տեղադրել iOs, Android, Windows օպերացիոն համակարգերով աշխատող հեռախոսների, պլանշետների եւ այլ սարքավորումների վրա:

Հավելավծն աշխատում է երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն եւ անգլերեն։ Այն անվճար ներբեռնման համար հասանելի է Play Store, App Store и Marketplace օնլայն խանութներում:  «My Beeline Armenia» հավելվածը հասանելի է նաեւ վեբ տարբերակով` app.beeline.am հղումով:

Նշենք, որ «Mega 150+», «Mega 300+» եւ «Mega 500+» շարժական ինտերնետի ծառայություններին միանալով մինչեւ մայիսի 31-ը ներառյալ` բաժանորդները կստանան գերարագ  ինտերնետի կրկնակի ծավալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցերի վերազինումը
Ապրիլի 10-ի նույն աշխատանքներով պայմանավորված կարող են ձայնային կապի որոշակի ընդհատումներ նկատվել Երևանում...
Ամենաշատ