News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ինդոնեզիան կարեւորում է Հայաստանի հետ տարբեր բնագավառներում համագործակցության ամրապնդումն ու ընդլայնումը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 28-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանում Ինդոնեզիայի դեսպան Նինիեկ Կուն Նարյաթին (նստավայրը՝ Կիեւ):

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց Նինիեկ Կուն Նարյաթիի գործունեությունը Հայաստանում Ինդոնեզիայի դեսպանի պաշտոնում՝ ընդգծելով, որ այդ ընթացքում կայացավ Ինդոնեզիայից առաջին բարձրաստիճան այցը Հայաստան՝ Երեւան այցելեց Ինդոնեզիայի խորհրդարանի Տարածաշրջանային ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած ներկայացուցչական պատվիրակությունը, Ինդոնեզիան վերացրեց մուտքի արտոնագրի պահանջը ՀՀ քաղաքացիների համար, Հայաստանում տեղի ունեցան Ինդոնեզիայի մշակույթի օրեր։

Շնորհակալություն հայտնելով իր գործունեությանը Հայաստանի ԱԳՆ կողմից ցուցաբերած աջակցության համար՝ դեսպան Նարյաթին նշեց, որ Ինդոնեզիան կարեւորում է Հայաստանի հետ տարբեր բնագավառներում համագործակցության ամրապնդումն ու ընդլայնումը, եւ ընդգծեց, որ իր առաքելության ընթացքում փորձել է առավելագույն ջանքեր գործադրել այդ ուղղությամբ։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգային հարցերի շուրջ, կարեւորեցին իրավապայմանագրային դաշտի ամրապնդումը։

Հաջողություն մաղթելով դեսպանին հետագա գործունեության ընթացքում՝ Էդվարդ Նալբանդյանը՝ ի նշանավորումն հայ-ինդոնեզական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ավանդի, Նինիեկ Կուն Նարյաթիին պարգեւատրեց ԱԳՆ պատվո մեդալով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ