News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ժաննա Նեմցովայի փաստաբանները պատմել են, որ նրա հոր՝ Բորիս Նեմցովի սպանության հետ իրենց տվյալներով տասնյակ մարդիկ են կապ ունեցել, սակայն նրանց չեն հարցաքննել։ Այդ տեղեկությունները փաստաբաններ Վադիմ Պրոխորովն ու Օլգա Միխայլովան շարադրել են ՌԴ ՔԿ ներկայացված միջնորդության մեջ։

Միջնորդության մեջ ասվում է, որ քննիչները պարզել են, որ Նեմցովի սպանության հետ  մոտ տասնյակ մարդիկ են կապ ունեցել, այդ թվում՝ «Հյուսիս» գումարտակի ղեկավար Ալիկբեկ Դելիմխանովը եւ Չեչնիայից խորհրդարանում ներկայացված սենատոր Սուլեյման Գերեմեեւը։

Ալիկբեկ Դելիմխանովի ստորագրությունը եղել է «Հյուսիս» գումարտակի սպա Ռուսլան Գերեմեեւի գործուղման վկայականների վրա, որին փաստաբանները հարձակման կազմակերպիչ են համարում։ Նույն ստորագրությունն է եղել ենթադրյալ մարդասպան Զաուր Դադաեւի փաստաթղթերի վրա, փոխանցում է ՌԲԿ-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ