News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Stratfor վերլուծական ընկերությունը հոդված է հրապարակել Ղարաբաղյան հակամարտության շուրջ առաջիկա զարգացումների վերաբերյալ:

Փորձագետները կանխատեսում են, որ առաջիկա շաբաթներին Լեռնային Ղարաբաղի շուրջ դիվանագիտական ջանքերի մակարդակը «սովորականից բարձր կլինի»:

«Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ցածր ինտենսիվության բախումները դիվանագիտական ինտենսիվ ջանքեր են պահանջում ավելի հզոր տերությունների՝ օրինակ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Արեւմուտքի կողմից»,- ասվում է հոդվածում:

Վերլուծաբանները նախազգուշացնում են, որ լայնածավալ հակամարտության բռնկումը հնարավոր է ցանկացած պահի, չնայած ենթադրվում է, որ կլինեն բանակցություններ նոր համաձայնություն ձեռք բերելու նպատակով: Մինչդեռ Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ ավելի «լայն կարգավորումը» դեռ շարունակում է պատրանքային մնալ:

Հիշեցնելով Ռուսաստանի գործընկերների հետ Հայաստանի ու Ադրբեջանի պաշտոնյաների բազմաթիվ հանդիպումները ու Ադրբեջանի ու Թուրքիայի շփումները՝ փորձագետները եզրակացնում են, որ «այցելությունների ինտենսիվությունը ցույց է տալիս Կովկասի աշխարհքաղաքական բարդությունը: Արտաքին դերակատարների հարաբերությունները ազդում են ոչ միայն այդ տարածաշրջանի կառավարությունների, այլեւ այնտեղ բնակվող մարդկանց վրա»:

«Հայաստանում, օրինակ հարյուրավոր ցուցարարներր ապրիլի 13-ին փողոց էին դուրս եկել՝ Ռուսաստանի կողմից Ադբեջանին զենքի վաճառքի դեմ բողոքելու: ( Չնայած Մոսկվան Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է ու այդ երկրում ռազմակայան ունի, այն նաեւ քաղաքական ու տնտեսական սերտ կապեր ունի Ադրբեջանի հետ): Ցուցարարները պնդում էին, որ ամսվա սկզբին մարտական գործողությունների վերսկսմանը մեծամասամբ նպաստել է նաեւ Ռուսաստանի կողմից զենքի վաճառքը, այս մեղադրանքն իհարկե զուրկ չէ ճշմարտությունից, քանի որ Ադրբեջանն այդքան հակված չէր լինի ռազմական գործողություններ սկսել Ղարաբաղի դեմ, եթե վերջին տասնամյակում մեծ ներդրումներ չաներ իր սպառազինության ոլորտում»- ասվում է հոդվածում:

Առաջիկա շաբաթների ընթացքում դիվանագիտական գործունեությունը կշարունակվի, գրում են վերլուծաբանները, հավելելով, որ «Երեւանը ցանկանում է Լեռնային Ղարաբաղում պահպանել ստատուս քվոն»:  Ռուսաստանն էլ իր հերթին դժվար թե ցանկանա  փոխել ստատուս քվոն այս վիճահարույց տարածքում , ասում են նրանք:

«Փոխարենը Մոսկվան կարող է ավելի շատ շահագրգռված լինել այս հակամարտությունը ոչ թե սառեցված, կամ թեժ, այլ կառավարելի վիճակում պահելու հարցում, որպեսզի  կկարողանա դրանում կատարել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ անմիջական միջնորդի դերը: Նման սցենարը կուժեղացներ Մոսկվայի ազդեցությունը երկու երկրների վրա»,- նշվում է հոդվածում:

«Առաջիկա շաբաթներին Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ դիվանագիտական ջանքերի մակարդակը կշարունակի մնալ սովորականից ավելի բարձր, քանի որ տարածաշրջանային դերակատարները ճնշում են գործադրում Հայաստանի ու Ադրբեջանի վրա՝ խաղաղ բանակցություններ սկսելու հարցում: Այս հակամարտության թե ընդգրկուն, թե նույնիսկ մասնակի լուծումը քիչ հավանական է միջնաժամկետ հեռանկարում, քանի որ չափից շատ են բարդացնող գործոններն ու կարգավորմանը խոչընդոտելու հարցում շահագրգռված կողմերը: Այդ իսկ պատճառով Լեռնային Ղարաբաղում կպահպանվի ռազմական էսկալացիայի հավանականությունը, որի հետեւանքները սակայն կարող են այս փոքրիկ տարածքի սահմաններից շատ ավելի հեռու տարածվել»:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
44-օրյա պատերազմին առնչվող քրգործերի շրջանակում առնվազն 17 հազար անձ է հարցաքննվել․ ՔԿ նախագահ 
Առանձնացված քրգործեր կան նախապատերազմական իրադրության․․․
Այսօր ապրիլյան պատերազմում զոհված Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է. նա կդառնար 26 տարեկան
Կապիտան Արմենակ Ուրֆանյանն իր անձնակազմի հետ հետ միասին կարողացել է երկու անգամ ետ մղել հակառակորդի գրոհը...
«Քաղաքացիական պայմանագիր». ընդդիմությունը պետք է ծանոթանա ապրիլյան էսկալացիայի հետաքննության զեկույցին
Աբրահամյանն ավելի վաղ ասել էր, որ ներկայիս իշխանության օրոք անհնար է ապահովել ղարաբաղյան 44-օրյա պատերազմի օբյեկտիվ հետաքննություն․․․
Սեյրան Օհանյան. Գործող իշխանությունը ապրիլյան էսկալացիայի մասին զեկույցին ծանոթանալու թույլտվություն չի տալիս
«Ինձ համար գաղտնիք չկա...
Ամենաշատ