News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վայոց Ձորի մարզի Գլաձոր եւ Վերնաշեն համայնքների անունները միայն կարելի է համարել մրցակցային առավելություն: Վերնաշեն անվանմամբ գինու բրենդի հայտնի լինելը նպաստում է արտադրված գինու արագ վաճառքին: Մյուս առավելություններից են նաեւ Երեւան-Մեղրի միջպետական ավտոճանապարհին եւ Եղեգնաձոր քաղաքին մոտ գտնվելը, աշխատասեր բնակիչների շնորհիվ ապահովվող բարձր բերքատվությունը: Այդ ամենը հնարավորություն է տալիս, որպեսզի գլաձորցիները եւ վերնաշենցիները հեշտությամբ իրացնեն իրենց արտադրանքը Եղեգնաձորի շուկայում, ինչպես նաեւ` ավտոճանապարհի երկայնքով տեղակայված առեւտրի կետերում:

«Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն» (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ այդ համայնքների անդամները մի քանի շաբաթ շարունակ Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի եւ նրա գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ համատեղ ջանքերով քննարկել են իրենց հայրենի բնակավայրերի մրցակցային առավելությունները, վերհանել խնդիրները եւ առաջարկել դրանց լուծումները: Մրցակցային առավելություննրի մասնակցային գնահատում (PACA) ծրագիրը համայնքներում իրականացվել է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ` Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի եւ գործընկեր կազմակերպությունների կողմից իրականացվող «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի շրջանակում:

Մասնագետների գնահատմամբ` այդ համայնքների համար զարգացման ռազմավարական ճյուղերն են այգեգործությունը, խաղողագործությունը հացահատիկի մշակումը Բուռն զարգանում են զբոսաշրջությունը եւ գյուղմթերքի մշակումը: Այդուամենայնիվ, զարգացած համարվող խաղողագործության ճյուղի մեջվնկատվում է անկում: Մարդիկ մշտապես խնդիրներ են ունենում մթերման հետ կապված: Դրանից բացի, համայնքների բնակիչները չեն ցանկանում սկսել գինու լիցենզավորված արտադրություն: Հանդիպման ընթացքում փորձագետները համայնքի ներկայացուցիչներին տրամադրեցին նաեւ PACA գրքույկը: Այնտեղ ներկայացված են համայնքների նկարագիրը, զարգացման առաջնահերթությունները, մրցակցային առավելությունները, խնդիրները եւ առաջարկությունները:

 Հանդիպման ավարտին ԱՄՆ ՄԶԳ «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի ղեկավարի պաշտոնակատար Լիլիթ Ափուջանյանը ներկայացրեց ծրագրի, ինչպես նաեւ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի զարգացման այլ գործիքները եւ հորդորեց գործարարության հետ առնչվող բոլոր հարցերով դիմել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի Վայոց Ձորի մասնաճյուղին:

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ