News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ո՞րտեղից առնենք, տանկ ո՞վ ա ծախում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը:

Նրան տարօրինակ են թվում զորամասի հարամանատարին ավտոմեքենա նվիրելու համար իրեն ուղղված քննադատությունները: «Նվիրեմ, չնվիրեմ, մեկ ա՝ քննադատելու եք, վա՞տ բան եմ արել, բանակի չաստին մաշնա եմ նվեր տալի, սարքում եք բոլոլա»,- ասել է պատգամավորը:

Հարցին՝ ինչու գումարներ չի տրամադրում արդիական զենք գնելու համար, Սամվել Ալեքսանյանը պատասխանել է. «Ասում են՝ խի տանկ չեք տվել, տանկ կարա՞նք առնենք տանք: Ո՞րտեղից առնենք, տանկ ո՞վ ա ծախում: Ֆինանսականը չեմ ասում, բայց որ ուզենամ էթամ,  տանկ առնեմ, ինձ տանկ կծախե՞ն»:

Պատգամավորը վստահեցրել է, որ 3 օր առաջ «50 միլիոն է ուղարկել Ղարաբաղի բանակին»:

Տպել
Ամենաշատ