News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը ապրիլի 28-ին ընդունել է ՌԴ Սանկտ-Պետերբուրգ քաղաքի բնակիչ, արմատներով արցախցի բարերար Մաքսիմ Աթայանցին, ով այս օրերին Արցախում է Հադրութի շրջանի Առաքել համայնքին կից բնակավայրի վերականգնման եւ վերաբնակեցման ծրագրի ընթացքը քննարկելու նպատակով:

ԼՂՀ Կառավարությունից  NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը ողջունել է բարերարի հայրենանվեր ծրագրի շարունակականությունը՝ հատկապես Արցախի համար ստեղծված այս ծանր օրերին: Ա. Հարությունյանը համոզմունք է հայտնել, որ Մ. Աթայանցի ծրագիրը նոր շունչ կտա համայնքին՝ դրականորեն ազդելով նրա զարգացման վրա:

Բարերարը տեղեկացրել է, որ ծրագրի շրջանակներում մինչ այժմ երկու բնակարան է կառուցվել, եւ մի քանի բնակարանի կառուցում եւս նախատեսված է, որոնք տրամադրվելու են բազմազավակ ընտանիքներին: Նրա խոսքով՝ բացի տների կառուցումից, վերականգնվելու են բնակավայրի ենթակառուցվածքները, ինչպես նաեւ հիմնվելու է արտադրամաս, ինչը կապահովի բնակչության զբաղվածությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ