News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ընտրակեղծիքից ամենաշատը բողոքում են նախկինում բարձրաստիճան եղած մարդիկ, որոնք իրենց պաշտոնավարման ժամանակ եղել են կեղծումների կազմակերպիչ, ակտիվիստների, լրատվամիջոցների դեմ անձամբ են հետապնդումներ իրականացրել: Այս մասին այսօր՝  ապրիլի 28-ին, ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

«Երբ ընտրությունները կեղծելու արդյունքում արտոնություններ պետք է ստանային, ծառայողական ավտոներ, կաբինետներ, բողոք չունեին, երբ նույն ընտրակեղծիքների արդյունքում այդ ամենից զրկվել են, սկսել են կեղծարարության դեմ պայքարի Ալեքսանդր Մատրոսով դառնալ: Ընտրություններում փող եւ մուրաբա բաժանողները ազգի դավաճան են հանում ընտրություններում փող ու տուկի թել բաժանողներին, իսկ փող ու տուկի թել բաժանողները դատափետում են փող ու ատամի պրոթեզ բաժանողներին: Բայց ինձ ամենաշատը դուր եկան այն ելույթները, որոնց հեղինակները կսկիծ էին հայտնում դորդ ջհար բանակցային ֆորմատի իքիբիր արդյունավետության կապակցությամբ»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ գերագնահատվում է Ընտրական օրենսգիրքը: Նրա խոսքով՝ գործող ընտրական օրենսգրքի պայմաններում 2015թ. դեկտեմբերին սահմանադրական փոփոխություննրի հանրաքվեն կեղծվեց, այնինչ Հրազդանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը հաջողվեց պահել եւ արձանագրել իր թեկնածուին տրված ամեն քվեն, կանխել կրկնաքվեարկությունները, լցոնումները: 

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ապագայի համար կարեւոր հենք է յուրաքանչյուրի քվեն պահելը, թեեւ բազմաթիվ մարդիկ փորձելու են ձայն տալ ընդդիմությանը, բայց չեն իմանալու՝ բազմապիսի ընդդիմություններից որն է այն ընդդիմությունը, որին պետք է ձայն տալ:

«Հայաստանում այնքան ընդդիմություն կա, որքան Ֆրանսիայում պանրի տեսականի: Բայց, իմ կարծիքով` պանրի այս տեսականուց շատ ավելի վատ հոտ է գալիս, բազմաթիվ ընդդիմության  ինստիտուտը Հայաստանում պետք է վերանա»,- ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկի հանձնաժողովի նախագահը գոհ է Հայաստանի հետ համագործակցությունից
Բարեփոխումների նպատակն էր նաեւ ավարտել կառավարման խորհրդարանական համակարգին անցումը...
Բրիտանիան ողջունում է այն փաստը, որ Հայաստանի նոր ԸՕ-ն հիմնված է կոնսենսուսի վրա. դեսպան
Տեղյակ եք, որ Բրիտանիան Գերմանիայի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ UNDP-ի մեր գործընկերների հետ Հայաստանին օժանդակել է նոր…
Հերմինե Նաղդալյան. Հայաստանի ԸՕ-ի շուրջ համագործակցությունն աննախադեպ է
ԱԺ փոխխոսնակը քաղաքացիական հասարակությանը նաեւ կոչ արեց բոլոր հնարավորությունները գտնել գործընթացը շարունակելու համար…
Զուրաբյան. Որոշ ուժեր ուզում են տապալել Ընտրական օրենսգրքի շուրջ համաձայնությունը
Եթե հանկարծ ինչ–որ պատճառով ընտրատեղամասերում տեսախցիկների չտեղադրվեն, բնականաբար կհայտնվեն բոլոր հիմքերը…
Իշխանությունն այս օրենքով ասում է՝ փակելու ենք կեղծիքների մասին խոսողների բերանները. Ավետիք Իշխանյան
իշխանությունը հույս ունի, որ կլինի բողոքների ավելի քիչ քանակ, որովհետեւ մարդեիկ կվախենան, որ իրենց նկատմամբ կարող է քրեական գործ հարուցվի…
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները
Նոր նախագիծը բողոքարկման ինստիտուտը վերացնելու յուրատեսակ ձեւ է....
Ամենաշատ