News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Համաշխարհային բանկի (ՀԲ) գործադիր տնօրենների խորհուրդն ապրիլի 27-ին հաստատել է 30 միլիոն դոլար արժողությամբ վարկը՝ «Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի ֆինանսական առողջացման արդյունաքահենք ծրագրի» (ԱՀԾ) համար:

Համաշխարհային բանկի փոխանցմամբ, այդ ծրագիրը կօժանդակի կառավարության, բավարար եւ հուսալի էլեկտրաէներգիայի մատակարարման ջանքերին, բարելավելով էլեկտրաէներգիա արտադրող պետական ընկերությունների ֆինանսական վիճակը եւ կառավարումը եւ էլեկտրաէներգիայի բաշխիչ մասնավոր ընկերության ֆինանսական վիճակը:

Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ, 
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ... 
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ

Վերջին հինգ տարիների ընթացքում էներգիա արտադրող պետական ընկերությունները իրենց հիմնական ծախսերի ֆինանսավորման համար ունեցել են դրամական միջոցների պակաս, քանի որ իրականացրել են էլեկտրաէներգիա արտադրելու եւ մատակարարելու իրենց հիմնական գործունեությանը չառնչվող փոխառությունների տրամադրում եւ ծախսեր․ - «Այսպես, Հայկական ատոմային էլեկտրակայանը (ՀԱԷԿ) եւ Երեւանի ջերմաէլեկտրակայանը (Երեւանի ՋԷԿ) կուտակել են 104 միլիոն ԱՄՆ դոլարի հասնող դրամական միջոցների խոշոր պակասուրդ, որը կազմում է նրանց 2015 թ. հաշվարկված ընդհանուր հասույթի 80 տոկոսը»:

«ՀԱԷԿ-ի եւ Երեւանի ՋԷԿ-ի ֆինանսական դժվարությունները չհաղթահարելու դեպքում վերջինս էական ազդեցություն կունենա արտադրության ներկա մակարդակը պահպանելու նրանց ունակության վրա՝ էլեկտրամատակարարման արժեքի եւ երկրում բավարար էլեկտրաէներգիայի մատակարարման համար դրանից բխող բացասական հետեւանքներով», - նշում է ՀԲ-ն: - «ՀԱԷԿ-ի եւ Երեւանի ՋԷԿ-ի՝ էլեկտրաէներգիայի ներկայիս հզորությունները չպահպանելու դեպքում կարող է բարձրացնել էլեկտրաէներգիայի մատակարարման միջին արժեքը եւ հավանաբար հանգեցնել էլեկտրաէներգիայի պակասի»:

Նշենք, որ 1992 թվականին Համաշխարհային բանկին եւ 1993 թվականին Միջազգային զարգացման ընկերակցությանը (ՄԶԸ) անդամակցելուց ի վեր Հայաստանին ՄԶԸ եւ ՎԶՄԲ-ն տրամադրել են շուրջ 2.3 միլիարդ դոլար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ