News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Քիչ առաջ Ազգային ժողովում ընդունվեց Ընտրական օրենսգրքի նախագիծն առաջին ընթերցմամբ: Նախագծին կողմ քվեարկեց 98, դեմ՝ 9 եւ ձեռնպահ 5 պատգամավոր:

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ քվեարկության ժամանակ միջադեպ գրանցվեց:

Քվեարկությունից առաջ ընդդիմադիր պատգամավորները վարման կարգով ձայն էին խնդրում, սակայն ԱԺ նախագահն ասաց, որ միայն քվեարկությունից հետո ձայն կտա եւ հայտարարեց քվեարկության մասին:

Քվեարկությունից հետո ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Զուրաբյանը հայտարարեց. «Այս քվեարկությունը տեղի ունեցավ կանոնակարգի կոպտագույն խախտումներով, թույլ չտրվեց վարման կարգով մարդիկ խոսեն։ Սա արդեն ցույց է տալիս, որ սա լեգիտիմ օրենք չի կարող համարվել։ Տարրական պահանջները խախտում եք, ինչո՞ւ եք հենց սկզբից ռումբ դնում ընտրական օրենսգրքի տակ»: Նա նաեւ նշեց, որ մտադիր էր 20 րոպե ընդմիջում խնդրել:

Ի պատասխան  Գալուստ Սահակյանն ասաց, որ 20 րոպե վերցնելու պատգամավորների իրավունքը վարման կարգի հետ կապ չունի եւ ոչ մեկը նման առաջարկով հանդես չի եկել:

 ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն էլ հավելեց, որ ոչ մի կանոնակարգ–օրենք չի խախտվել՝ վկայակոչելով «ԱԺ կանոնակարգ-օրենքի» 56 հոդվածի առաջին կետը, որտեղ ասվում է, կարող են խոսել քվեարկությունից առաջ եւ հետո: «98 հոգի տեսախցիկների առաջ օրը ցերեկով կողմ է քվեարկել, ի՞նչ խախտում, էս ինչ խաբար ա, չեմ հասկանում»,-ասաց նա:

Նշենք, որ Ընտրական օրենսգրքի նախագծին դեմ են քվեարկել ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Հրանտ Բագրատյանը, Լեւոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Ստեփան Դեմիրճյանը, Գագիկ Ջհանգիրյանը, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ԲՀԿ պատգամավորներ Վարդան Օսկանյանը, Տիգրան Ուրիխանյանը, «Ժառանգությունից»՝ Զարուհի Փոստանջյանը: Ի դեպ ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը կողմ է քվեարկել։

Ձեռնպահ են քվեարկել Թեւան Պողոսյանը, Էլինար Վարդանյանը, Նաիրա Զոհրաբյանը, իսկ ՕԵԿ-ը չի մասնակցել քվեարկությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկի հանձնաժողովի նախագահը գոհ է Հայաստանի հետ համագործակցությունից
Բարեփոխումների նպատակն էր նաեւ ավարտել կառավարման խորհրդարանական համակարգին անցումը...
Բրիտանիան ողջունում է այն փաստը, որ Հայաստանի նոր ԸՕ-ն հիմնված է կոնսենսուսի վրա. դեսպան
Տեղյակ եք, որ Բրիտանիան Գերմանիայի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ UNDP-ի մեր գործընկերների հետ Հայաստանին օժանդակել է նոր…
Հերմինե Նաղդալյան. Հայաստանի ԸՕ-ի շուրջ համագործակցությունն աննախադեպ է
ԱԺ փոխխոսնակը քաղաքացիական հասարակությանը նաեւ կոչ արեց բոլոր հնարավորությունները գտնել գործընթացը շարունակելու համար…
Զուրաբյան. Որոշ ուժեր ուզում են տապալել Ընտրական օրենսգրքի շուրջ համաձայնությունը
Եթե հանկարծ ինչ–որ պատճառով ընտրատեղամասերում տեսախցիկների չտեղադրվեն, բնականաբար կհայտնվեն բոլոր հիմքերը…
Իշխանությունն այս օրենքով ասում է՝ փակելու ենք կեղծիքների մասին խոսողների բերանները. Ավետիք Իշխանյան
իշխանությունը հույս ունի, որ կլինի բողոքների ավելի քիչ քանակ, որովհետեւ մարդեիկ կվախենան, որ իրենց նկատմամբ կարող է քրեական գործ հարուցվի…
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները
Նոր նախագիծը բողոքարկման ինստիտուտը վերացնելու յուրատեսակ ձեւ է....
Ամենաշատ