News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Միջազգային հանրության եւ պատմաբանների ճնշող մեծամասնությունն ընդունում է, որ 101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի դեմ կազմակերպածը ցեղասպանություն էր։ Ռաֆայել Լեմկինը, որը շրջանառության մեջ դրեց ցեղասպանություն բառը, ասել էր. «Դա պատահել է բազմիցս։ Հայերն առաջինն էին, հետո Հիտլերը դիմեց այդ քայլին», գրում է Huffingtonpost-ը՝ հոդվածում անդրադառնալով Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության չճանաչման պատճառներին։

«Երկիրը, որը յուրովի իրար է կապում Թուրքիային եւ ԱՄՆ-ին, հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Եվ դա իսկական քամահրանք է, քանի որ եթե կա մի խումբ, որը հասկանում է էթնիկ զտումների սարսափը եւ սերնդեսերունդ փոխանցած ընտանիքների ցավը, դա հրեա ժողովուրդն է։ Հիշեք. աշխարհը  Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ անտեսում էր նաեւ Հոլոքոստը»,- ասված է հոդվածում։

Ըստ հեղինակի՝ երկու պատճառ կա, թե ինչու է Իսրայելը հրաժարվում առերեսվել պատմական իրողությանը։ «Առաջին՝ այդ երկիրը Թուրքիայի հետ ռազմական եւ քաղաքական սերտ հարաբերություններ ունի անգամ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ իշխանության գալուց հետո։ ԱՄՆ-ի պես Իսրայելի ռազմավարական հարաբերությունները Մերձավոր Արեւելքի հետ շատ կարեւոր են, քան ցեղասպանությունը ճանաչելու գլոբալ ջանքերը։

«Ես կարծում եմ, որ Իսրայելը չի ուզում իր սահմաններն մոտ մուսուլմանական մրցակից երկիր ունենալ, այդ պատճառով նրանք շահագրգռված չեն Ցեղասպանությունը ճանաչելու հարցում, որպեսզի չկորցնի Թուրքիային»,- ասում է Քալիֆորնիայի  համալսարանի հայոց պատմության եւ Մերձավոր Արեւելքի պատմության ֆակուլտետի դասախոս  Ռոման Սմբատյանը։

Երկրորդ պատճառն այն է, որ Իսրայելը տնտեսական հարաբերություններ ունի Ադրբեջանի  հետ։

«Իսրայելը Ադրբեջանից ներկրում է իր նավթի մոտ 40 տոկոսը, ինչպես նաեւ զենք է մատակարարում այդ պետությանը։ Սմբատյանը նշում է, որ Իսրայելը վերջին տարիներին շատ լավ հարաբերությունների մեջ է Ադրբեջանի հետ, քանի որ Ադրբեջանին դիտարկում է որպես Իրանի դեմ հնարավոր դաշնակից։ Իրանի դեմ պատերազմի դեպքում նրանք կարող են Ադրբեջանի տարածքն օգտագործել Իրանը ռմբակոծելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած վայրագություններն ու դրանց տված դասերը և թուրքական կառավարությանը…
Անթիլիասում կկայանա «Ցեղասպանություն և Արցախ» միջազգային համաժողով՝ Հայաստանից ու աշխարհից գիտնականների մասնակցությամբ
Ապրիլի 20-22-ը Անթիլիասում  Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի կողմից..
Ամենաշատ