News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ֆրանսիական խորհրդարանի ստորին պալատը որոշում է կայացրել` կոչ անելով հրաժարվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները երկարաձգելուց: Այդ մասին հաղորդագրությունը հինգշաբթի` ապրիլի 28-ին հրապարակվել է Ազգային ժողովի կայքում:

Քվեարկությանը 577 պատգամավորից 101-ն է մասնակցել: Նրանց մեծամասնությունը`  55 մարդ, քվեարկել է պատժամիջոցների վերացման օգտին,  44 մարդ դեմ է եղել, երկուսը ձեռնպահ են մնացել:

Որոշման նախագիծը մարտին խորհրդարանում քննարկման էր մտցրել պատգամավոր Թյերի Մարիանին, որը Վլադիմիր Յակունինի հետ հանդիսանում է «Ֆրանկո-ռուսական երկխոսություն» ասոցիացիայի համանախագահը, հայտնում է «Դոժդը»:

Որոշման հեղինակի` պատգամավոր եւ նախկին նախարար Թյերի Մարիանիի հետ քվեարկել են ոչ միայն «Հանրապետականներ» աջ-կենտրոնամետ կուսակցության իր գործընկերները, այլեւ ցենտրիստների, ձախականների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ մի շարք խորհրդարանականներ իշխող Սոցիալիստական կուսակցությունից, հայտնում է ՏԱՍՍ-ը: http://tass.ru.

Ֆրանսիայի Ազգային ժողովի որոշումը խորհրդատվական բնույթ է կրում: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ