News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եթե Հայոց ցեղասպանությունը ճանաչվեր, հնարավոր է՝ հրեաների ցեղասպանություն տեղի չունենար: Այս մասին ասված է նացիստների որսորդներ, ֆրանս-հրեական ծագումով հայտնի ամուսիններ Սերժ եւ Բեատա Կլարսֆելդների հիշողություններում:

Ֆրանսիական Tribune Juive-ի փոխանցմամբ, Կլարսֆելդներին հաջողվել է գտնել ռազմական հանցագործ, նացիստ Կլաուս Բարբիին, որը հայտնի է «Լիոնի մսագործ» անունով: Ավելի ուշ նա կանգնել է դատարանի առջեւ եւ բանտում քաղցկեղից մահացել:

«Ես միշտ հանդես եմ եկել հայերի եւ օրենքի օգտին, որը ժխտման համար (ցեղասպանության - խմբ.) պատիժ է սահմանում: Ֆրանսիայի խորհրդարանը քվեարկեց այդ օրենքի օգտին, բայց հետո օրինագիծն ուղարկվեց Սահմանադրության խորհուրդ: Հանրապետության նախագահը խոստացել է այն նորից ներկայացնել:

Իսրայելը նույնպես խոստացել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Մինչեւ նա չճանաչի, դա չի անի նաեւ Թուրքիան:

Բազմաթիվ վկայություններ, փաստաթղթեր եւ հետազոտություններ են պահպանվել: Եթե այն դատապարտվեր 1919 թվականին՝ Վերսալում, ինչպես առաջարկում էին միջնորդները, ապա, հնարավոր է, հրեաների ցեղասպանություն տեղի չունենար: Այդ պատճառով բոլոր հիմքերը կան ճանաչելու հայերի ցեղասպանությունը, որը ծրագրված էր, ինչպես հրեաների ոչնչացումը»,- գրել են Կլարսֆելդները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Նիկոս Դենդիաս
Պատմական ճշմարտության ճանաչումը անհրաժեշտ պայման է մարդկության դեմ...
Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար...
Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել․ Տիգրան Մանսուրյան
Սրբադասված մեր մեծերի՝ հայրերի, մայրերի հիշատակի առաջ խոնարհվելու օրն է...
Ամենաշատ