News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը հերթական անգամ ի ցույց է դնում, որ սեփական ցինիզմն ու ճիգերը։ Այդ մասին ասել է ԼՂՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանի մեկնաբանությունը Panorama.am-ի հետ զրույցում մեկնաբանելով ադրբեջանական կողմի այն մեղադրանքները, որ ԼՂՀ Պաշտպանության բանակը գնդակոծում է Ադրբեջանի քաղաքացիական բնակչությանը։

« Նման հայտարարություններով Ադրբեջանը հերթական անգամ ի ցույց է դնում, որ սեփական ցինիզմն ու ճիգերը՝ արդարացնելու ԼՂՀ դեմ սանձազերծած տապալված ռազմական ագրեսիան ու ադրբեջանական բանակի կողմից իրագործվող բազմաթիվ ռազմական հանցագործությունները սահմաններ չեն ճանաչում։

ԼՂՀ Պաշտպանության նախարարության կողմից հրապարակված անհերքելի ապացույցները, որ Ադրբեջանը՝ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը տեղակայում է իր ռազմական օբյեկտները շփման գծի մերձակա բնակավայրերում, վերածելով դրանք ԼՂՀ խաղաղ բնակչությանը սպառնացող կրակային հենակետերի, ցուցադրում են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության գանգատների կեղծիքը եւ որդեգրած ռազմավարության հանցավոր բնույթը»,- նշել է նա։

Ըստ Անի Սարգսյանի, ԼՂՀ եւ նրա բնակչության անվտանգության ապահովման, ինչպես նաեւ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման նպատակով ԼՂՀ իշխանությունները կձեռնարկեն դիվանագիտական եւ հնարավոր այլ միջոցներ` 1994 թ. մայիսի 12-ի եւ 1995 թ. փետրվարի 6-ի համաձայնագրերի լիակատար իրագործումն ապահովելու եւ Ադրբեջանի իշխանությունների կողմից ծրագրված հանցագործ սցենարով իրադարձությունների զարգացման հնարավորությունը բացառելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ