News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Լրագրող Հադիջա Իսմայիլովայի գործով փաստաբան Ամալ Քլունիի հարցազրույցն Ադրբեջանում նոր հիստերիա է առաջացրել: Երկրի կառավարությունը կրկին արեց այն, ինչ անում է, երբ բանը հասնում է երկրում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակին. հայտարարեց հայերի գլոբալ դավադրության մասին: Այս մասին «Eurasianet»-ում  գրել է Գիորգի Լոմսաձեն:

«Կարեւոր չէ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Քլունիի գործը վերաբերում է Ադրբեջան պետության դեմ ադրբեջանցի լրագրողի պայքարին: Ադրբեջանի պետական քարոզչությունը հայերի հետ կապ կգտնի, եթե անգամ այն գոյություն չունի»,- գրել է հեղինակը:

Այս տրամադրություններն ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվեցին հատկապես ապրիլի քառօրյա պատերազմից հետո: Նրա խոսքով, Հայաստանի մասնակցությամբ դատավարությանը Քլունիի մասնակցությունը, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչմանը նրա ամուսնու աջակցությունը բուռն էմոցիաներ է առաջացնում:

Նախ ադրբեջանական մամուլն Ամալին կասկածեց հայկական արմատներ ունենալու մեջ, իսկ պարզաբանումները, որ նա լիբանանցի է, միայն յուղ լցրեցին կրակի վրա, քանի որ Լիբանանում շատ հայեր են ապրում: «Բաքվի համար պատկերն ամբողջացավ»,- նշել է Լոմսաձեն:

Հարցազրույցում Ամալ Քլունին Ալիեւի կողմից բանտարկյալների համաներումը կապել է դիվանագիտական ճնշման հետ՝ խոսելով Վաշինգտոն նրա այցի մասին: Ըստ հոդվածագրի, News.az-ի վերլուծաբանն անմիջապես գրեց այն մասին, որ հայերը Քլունիին վճարել են, որպեսզի նա Սպիտակ տունը Բաքվի դեմ տրամադրի:

Նա նաեւ հիշեցրել է, որ Ադրբեջանի նախագահի խորհրդական Ալի Հասանովը BBC-ի եւ CNN-ի լրագրողներին, ինչպես նաեւ ադրբեջանական լրատվամիջոցներին կոչ արեց հետեւել «միասնական սկզբունքին», այն է՝ «Ադրբեջանը սատարում է լրատվամիջոցներում մարդասիրության գաղափարների եւ բազմակարծության տարածումը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ