News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կրեմլի դեմ բողոքները նորություն են Հայաստանում. դրանք սկսվեցին Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի հետ սահմանակից Հարավային Կովկասում անկայունության ալիքի ֆոնին: Այս մասին գրում է International Business Times-ը:

Հայաստանի մայրաքաղաք Երեւանում վերջին ցույցի ընթացքում ակտիվիստ Դավիթ Սանասարյանը ձվեր նետեց Ռուսաստանի դեսպանատան ուղղությամբ: «Մեր բողոքը ոչ թե Ռուսաստան պետության, այլ Ռուսաստանի քաղաքականության եւ պուտինիզմի դեմ է»,- պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Սանասարյանը:

«Հայաստանն ակնհայտորեն նյարդայնանում է եւ որոշակի իմաստով վստահ չէ Ռուսաստանի խաղի հարցում: Որոշները կարող են հարցնել, արդյո՞ք Հայաստանը Ռուսաստանի քավության նոխազը չէ մեծ խաղում, որը տարածաշրջանում վարում է Արեւմուտքի հետ»,- գրել է Լոնդոնում ճապոնական ֆինանսական հոլդինգի զարգացող շուկաների գծով մասնագետ Թիմոթի Էշը:

Հոդվածի համաձայն, անվտանգության ամենօրյա խնդիրը Երեւանին մանեւրելու քիչ տեղ է թողնում եւ, ինչպես երեւում է, այդ խնդիրը գերազանցեց Եվրոպայի հետ Հայաստանի սերտ տնտեսական եւ մշակութային կապերին:

«Փորձագետները նշում են, որ Հայաստանը հնարավոր դաշնակիցների քիչ ընտրություն ունի, եթե անգամ ձգտեր փոխարինել Ռուսաստանին այլ դաշնակցով: Ուկրաինայի իրադարձություններից հետո քիչ հավանական է, որ Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը կկարողանան որեւէ նշանակալի անվտանգության երաշխիք առաջարկել Հայաստանին: Հարեւան Իրանը Հարավային Կովկասի առումով որոշակի հավակնություններ ունի: Իսկ Երեւանի եւ Անկարայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ չկան 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունների պատճառով, որը Թուրքիան հրաժարվում է որպես ցեղասպանություն ճանաչել»,- ամփոփել է հեղինակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ ԱԺ–ն ՌԴ–ից նամակ չի ստացել. ԱԺ նախագահի խոսնակ
Սիմոնյանի բացահայտ հակառուսական հայտարարությունները արտացոլում են...
Մատվիենկոն հանձնարարել է խոսնակ Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան
Մենք չենք կարող անտեսել նման ռուսատյաց ելույթները․․․
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավարը տարակուսանք է հայտնել Ռուսաստանի վարքագծի կապակցությամբ
Մեր հարաբերությունները խորը ճգնաժամ են ապրում․․․
Պեսկով. Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է կայանալ «կարճաժամկետ հեռանկարում»
Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է տեղի ունենալ․․․
ԱՄՆ-ում կարծում են, որ ռուսական բազան ապագայում կարող է խոչընդոտել Հայաստանի հետ գործընթացներին
Նա վստահեցրեց, որ Հարավային Կովկասի ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը Արեւմուտքի համար ամենակարեւոր խնդիրը չէ...
Ամենաշատ