News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Քանի դեռ փոխհրաձգությունը շարունակվում է, Ադրբեջանը խախտում է հրադադարի ռեժիմը, որեւէ բանակցությունների մասին խոսք լինել չի կարող։ Այդ մասին ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Նրա խոսքով, ԳՄ նիստում նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է իրավիճակը շփման գծում, քննարկվել են ներքաղաքական, արտաքին քաղաքական հարցեր։ «Նախագահը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերսկսման համար անհրաժեշտ է երեք կարեւոր քայլ՝ վստահության մեխանիզմների ներդրում, հասցեական հայտարարություններ, երաշխիքներ, որ Ադրբեջանը չի գնա նոր ագրեսիայի եւ ահաբեկչության ԼՂ ժողովրդի դեմ»,- նշել է Շարմազանովը։

Նրա խոսքով, այս պահին բանակցությունների վերսկսման մասին խոսելը վաղ է, քանի դեռ գնում են մարտական գործողություններ, Ադրբեջանը խախտում է թե հրադադարի պայմանագիրը, թե Մոսկվայում ձեռքբերված բանավոր պայմանավորվածությունը։ «Հայաստանը մնում է ԼՂՀ ժողովրդի անվտանգության երաշխավորը, խնդիրը պետք է լուծվի ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմամբ, որեւէ մեկը Առանց Ստեփանակերտի չի կարող լուծել հարցը»,- նշել է նա։

Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչման հավանականության մասին հարցին Շարմազանովը պատասխանել է. «Կգա ժամանակը, կասենք։ Այս պահին կարող եմ ասել, որ մենք խնդրի բացառապես խաղաղ կարգավորման կողմնակիցն ենք։ Ուզի Ադրբեջանը, չուզի, ուզի Թուրքիան, թե չուզի, պայքարը ԼՂ ժողովուրդը սկսել է անկախության համար, եւ Հայաստանը սատարելու է նրանց արդար պահանջին»։

ԱԺ փոխնախագահը խոսել է նաեւ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի աղմկահարույց հայտարարությունների մասին։ «Թյուրընկալում է եղել իմ գործընկերոջ հարցազրույցի կապակցությամբ։ Հերմինե Նաղդալյանը հարցազրույց է տվել, ասել, որ ԼՂ ճակատագիրը լուծելու բանալին Ստեփանակերտում է»,- փորձել է մեղմել ԱԺ մյուս փոխնախագահը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ