News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Այս տարի Վիկտոր Համբարձումյանի անվան Հայաստանի ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանը նշում է իր 70-ամյակը։ Հենց այստեղ՝ այս աստղադիտարանում, տեղադրված է 2.6 մ տրամաչափով աստղադիտակ, որը ժամանակին մեծությամբ աշխարհում 7-րդն էր։ Այսօր այն, աշխատակիցների խոսքով, աշխարհի 50 խոշորագույն աստղադիտակների թվում է, իսկ մեր տարածաշրջանում այն ամենամեծն է։

Տեխնիկական հարցերով փոխտնօրեն Տիգրան Մովսիսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ աստղադիտակը շահագործման է հանձնվել 1976-ին, իսկ 1996-ին՝ մի քանի տարվա պարապուրդից հետո, աստղադիտակը սկսել էին վերանորոգել։ Սկզբում անալոգային սարքավորումները փոխարինեցին նոր թվային սարքերով։ 2013-ին հայելին նորից պատեցին ալյումինով։ Հիմա նորացված աստղադիտակը լիարժեք աշխատում է եւ անգամ կազմել են մի քանի գիտական խմբերի աշխատանքի օրացույցը։ Մայիսի 4-ին աստղադիտակը նոր ընդունիչ կունենա, որը կօգնի բարելավել դիտարկումների որակը։

Տիգրան Մովսիսյանի խոսքով՝ այսօր նման աստղադիտակն արժի մոտ 2 մլն դոլար։ 1960-ական թթ. աստղադիտակն ու աստղադիտարանի շենքն արժեին 8 մլն ռուբլի։ Հետաքրքրական է, որ այն տարիներին ԽՍՀՄ ղեկավարությունը Ռուսաստանի սահմաններից դուրս 5 մլն ռուբլուց թանկ նախագծեր աշխատում էր չիրագործել։ Հավանություն ստանալու համար հայ մասնագետները այն երեք առանձին նախագծի էին բաժանել՝ շենքը, գմբեթը եւ աստղատիակը։

Այս աստղադիտարանում մի քանի տասնյամյակ աշխատել է հայ հայտնի աստղաֆիզիկոս, աստղագետ, ԽՍՀՄ-ում տեսական աստղաֆիզիկայի դպրոցի հիմնադիր Վիկտոր Համբարձումյանը: Նա ապրել է աստղադիտարանի կողքին գտնվող մի փոքրիկ տանը: Այն այսօր դարձել է նրա տուն թանգարանը, որտեղ պահպանվել են Համբարձումյանի անձնական իրերից շատերը: Աստղաֆիզիկոսն իր ձեռքով այնտեղ մի քանի տասնյակ ծառ է տնկել, որոնց համար տնկիներն ու սերմերը բերում էր աշխարհի տարբեր երկրներից:

Աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը լրագրողներին պատմել է, որ երեք տարի առաջ աստղադիտարանին տրվել է ազգային արժեքի կարգավիճակ, ինչի շնորհիվ հնարավոր դարձավ մեծացնել դրա բյուջեն, լավացնել գիտական ենթակառուցվածքը ո բարձրացնել աշխատողների աշխատավարձերը:

2.6 մետրանոց հեռադիտակը, իհարկե միակը չէ աստղադիտարանում: Այսօր տնօրենի խոսքով ամենակարեւոր խնդիրներից մեկը մեկ մետրանոց հեռադիտակի շահագործումն է, որ չնայած փոքր է 2.6 մետրանոցից, բայց համարվում է 20-րդ դարի ամենաարդյունավետ հեռադիտակներից մեկը:

«Մեր նպատակն է այս հեռադիտակին երկրորդ կյանք տալ: Այս հեռադիտակի օգնությամբ ժամանակին հայտնաբերվել են օբյեկտներ, որոնք առայսօր շարունակում են ուսումնասիրել: Մետրանոց հեռադիտակները հիմնականում օգտագործվում են կայուն երեւույթների, տիեզերական օբյեկտների առաջացման, դրանց էվոլյուցիայի ուսումնասիրության համար: Մենք շարունակելու ենք ուսումնասիրությունները այս ոլորտում ու հույս ունենք նորոցված հեռադիտակի օգնությամբ ավելի շատ հետաքրքիր արդյունքներ ստանալ նոր համաստեղծությունների առաջացման ոլորտում»,- ասել է Հայկ Հարությունյանը:

Աստղադիտարանի 70-ամյակի կապակցությամբ մի շարք միջոցառումներ են ծրագրված, այդ թվում գիտաժողով, հանդիսավոր նիստ գիտությունների ակադեմիայում, միջազգային ամառային դպրոց, այլ երկրների դեսպանների  ու միջազգային կազմակերպություննեի ներկայացուցիչների հետ հանդիպումներ, նաեւ մրցույթ լրագրողների համար:

Նշենք, որ անցած տարի Աստղագետների միջազգային միությունը որոշել է այս աստղադիտարանը դարձնել աստղագիտության զարգացման տարածաշրջանային կենտրոն:

Հիշեցնենք, որ մեծ հեռադիտակի արդիականացման աշխատանքները կատարել է «Գալակտիկա» ԲԲԸ աշխատակիցների թիմը՝  տնօրեն Արա Միրզոյանի գլախովորությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 21․05․2021
Ողբերգական վթարի հետևանքով ժամկետային զինծառայող է մահացել․․․
Ամենաշատ