News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ամերիկյան նավերի շուրջ ռուսական օդանավերի թռիչքները վաղ թե ուշ կարող են հանգեցել պատահական ռազմական բախման: Այս մասին հայտարարել է Շտաբերի ղեկավարների միացյալ հանձնաժողովի նախագահ Ջոզեֆ Դանֆորդը:

Նա հաշվետվություն է ներկայացրել ամերիկացի սենատորներին՝ նշելով, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերի հետ կապված միջադեպերը երեք անգամ քննարկել է Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար Վալերի Գերասիմովի հետ: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով Military.com-ը:

Նա նշել է, որ թռիչքներն իրավիճակ են ստեղծում, երբ կապիտանը պետք է անհրաժեշտ ցանկացած որոշում ընդունի՝ նավը պաշտպանելու համար, ընդ որում, նա պարտավոր չի լինի թույլտվություն ստանալ բարձրագույն հրամանատարությունից: Դանֆորդի կարծիքով, դա «իրավիճակի սխալ գնահատման» վտանգ է առաջացնում:

Ապրիլի 13-ին լրատվամիջոցներում հաղորդագրություններ էին տարածվել այն մասին, որ ռուսական Սու-24 ռմբակոծիչներն ու Կա-27 ռազմական ուղղաթիռները թռիչքներ են իրականացրել Բալթիկ ծովում գտնվող ամերիկյան «Դոնալդ Քուք» հածանավի վրայով: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ